Քաղաքական 15:37 26/10/2019 Հայաստան

Էլիբեգովա. Մնացականյանի հարցազրույցում կարևորագույն թեզեր չհնչեցին

BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդմանը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցն ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան պատասխանների փոխարեն ավելի շատ հարցեր է ստացել։ Panorama.am-ի հետ զրույցում նա նշեց՝ կուզեր, որ Արցախի խնդրի վերաբերյալ հնչած մի քանի հարցերին տրված պատասխաններն ավելի հիմնավորված ու բովանդակալից լինեին։

«Դա միջազգային այն հարթակն է, որը պետք էր օգտագործել՝ բարձրաձայնելու համար հայկական կողմի պաշտոնական, քարոզչական  հստակ թեզերը։ Այդ հնարավորությունը բաց թողնել չի կարելի, չէր կարելի բաց թողնել Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման մասին բարձրաձայնելու հնարավորությունը։ Ցավոք, Զոհրաբ Մնացականյանը բավականին մեղմ վարվեց ադրբեջանցիների հետ։ Վստահ եմ, եթե այդտեղ նստած լիներ Մամեդյարովը, հայերի նկատմամբ նման մեղմ, հանդուրժող ու դիվանագիտական վերաբերմունք դժվար թե լիներ»,-ասաց փորձագետը։

ԱԳ նախարարը հարցազրուցում նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն և կարգավիճակը բացարձակ առաջնահերթություններ են, ադրբեջանագետը հարցնում է՝ ի՞նչ կարգավիճակի մասին է խոսքը։

«Ինչպե՞ս ենք մենք տեսնում այդ կարգավիճակը, ո՞րն է տեսլականը, հայկական կողմը  բանակցությունների գնում է ի՞նչ կարգավիճակի ակնկալիքով՝ Հայաստանի կազմո՞ւմ պետք է լինի Արցախը, թե՞ որպես պետություն։ Լավ կլիներ կարգավիճակի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումը բարձրաձայնվեր, և մենք բոլորս հասկանայինք»,-հարցեր հնչեցրեց նա։

Հաջորդ խնդիրը, որ նկատել է փորձագետը, ազգերի ինքնորոշման իրավունքի մասի հիշատակումների ու վկայակոչումների բացակայությունն է, ադրբեջանական ագրեսիայի, միլիտարիստական հայտարարությունների ու գործողությունների մասին բավականին քիչ խոսելը։

«Ընդամենը հպանցիկ ակնարկ արվեց Սաֆարովի ու ապրիլյան պատերազմի սանձազերծման մասին։ Ես կուզեի լսել, ադրբեջանական կողմի անընդունելի պահվածքի, դրա հետևանքների մասին ավելի հիմնավորված ու փաստարկված, քանի որ Ադրբեջանն վերջերս արդեն սկսել է խոսել Զանգեզուրի մասին՝ սպառնալով Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Բավականին կոշտ էր պետք արձագանքել հաղորդավարի՝ Արցախը հայկական տարածք չլինելու մասին հարցին, դրան հիմնավորված կարելի էր պատասխանել թե պատմական, թե աշխարհքաղաքական, թե տրամաբանական տեսակետից։ Որևէ մեկը կասկածի տակ չպետք է դնի, որ այդ տարածքը պատմականորեն ձևավորված հայկական տարածք է»,-ընդգծեց Էլիբեգովան։

Նա զարմացած է, որ «Արցախը Հայաստանն է» հայտարարության համար էլ սպառիչ պատասխան չտրվեց։

«Ճիշտն ասած, ինքնս չեմ պատկերացնում այդ հարցին ինչպես կարելի է պատասխանել, բայց ԱԳՆ-ն վերջին ամիսներին պետք է մշակած լիներ քարոզչական այն կոնցեպտը, թե ինչպես պատասխանել այդ հարցին։ Ինձ թվում է, ընդհանուր առմամբ ավելի գլոբալ կոնցեպտի խնդիր ունենք, խնդիրը արցախի հարցի կարգավորման տեսկալականի շուրջ է։ Այն պահից, երբ մենք կունենանք ձևավորված փազլ, այլևս նման հարցեր չեն առաջանա։ Ես հասկանում եմ, ցաք ու ցրիվ հայտարարությունները մեկնաբանելը Մնացակայանի համար խնդիր է»,-նշեց նա։

Փորձագետը համարում է, որ այս պահին ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ որևէ դիրքորոշում, տրամաբանություն չկա։

«Ես նման բան չեմ տեսնում։ Ես լսեցի միայն մի բան, մենք ուզում ենք անվտանգություն ու կարգավիճակ, բայց թե ինչպե՞ս  դա պետք է անել, ապահովել, անհասկանալի է։ Ասում են, Փաշինյանն առաջին մարդն է, որ ցանկանում է խնդիրը լուծել բոլոր կողմերի համար ընդունելի կերպով։ Բայց ինչպե՞ս դա պետք է անել, Հարցազրույցում Զոհրաբ Մնացականյանը դա չպատմեց, չասվեց նաև, եթե դա մեր պաշտոնական դիրքորոշումն է, ապա ինչպե՞ս է համադրվում «Արցախը Հայաստանն է և վերջ՞ թեզի հետ, և առհասարակ դե ինչպե՞ս է համադրվում Արցախը՝ բանակցային սեղան վերադառնալու հայտարարության հետ։ Շատ կարևորագույն այդ թեզի մասին էլ Զոհրաբ Մնացականյանը չխոսեց, ինչո՞ւ միջազգային այդ հարթակը չօգտագործվեց դա բարձրաձայնելու ու դրա հիմնավորումները ներկայացնելու համար։  Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի պայմանավորվածությունների մասին էլ չխոսվեց։ Միգուցե սթրե՞սն էր, հաղորդավարի ճնշո՞ւմն էր, բայց պատասխանները միայն ավելացրեցին իմ հարցերի քանակը հայկական կողմի դիրքորոշման վերաբերյալ»,-ասաց նա։

Անդրադառնալով ԱԳ նախարարի այն հայտարարությանը, թե Հայաստանը սպասում է «Ադրբեջանի կողմից ազդակի, հայտարարության, որտեղ նույնպես անդրադարձ կլինի նաև մեր շահերին», Էլիբեգովան հարց է հնչեցնո՞ւմ,  իսկ եթե Ադրբեջանն այդ ազդակը տվեց, ապա խաբեց, հետո՞։

«Ադրբեջանը բազմիցս ասել է, պատրաստ է խաղաղության, մի պարագայում, երբ հայկական զորքերը դուրս բերվեն Արցախից։ Իսկ մինչ այդ արդեն հայտարարել էին, որ խաղաղության միտք չունեն, պատրաստվում են պատերազմի։ Ադրբեջանը չի էլ թաքցնում դա, խոսում է Զանգեզուրի  մասին։ Եթե մենք նստելու ենք ու սպասենք, որ Ադրբեջանը կառուցողական դառնա, ապա այն երբևէ չի դառնալու։ Նրանք ասում են, հողերը տվեք, ձեզ էս տանք, ղարաբացիներն ապրեն Ադրբեջանի տարածքում, էն կտան, սա  իրենց պատկերացրած  կառուցողականությունն է, չեն պատկերացնո՞ւմ  իրենցից ինչ են ուզում, չեն մորթում, չեն սպանում, բանակցությունների են մասնակցում։ Ես չեմ հասկանում, Ադրբեջանից ի՞նչ ազդակի է սպասում Մնացականյանը»,-ընդգծում է Էլիբեգովան։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:09
Խաղատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության մասնակիցների վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը հունվարի 23-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:47
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծն արժանացավ դրական եզրակացության
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ուկրաինային է վերադարձվել ուկրաինական ԶՈւ 757 զոհված զինծառայողի դի
Ուկրաինային է վերադարձրել է 757 զոհված զինվորի մարմինները։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով ռազմագերիների հարցերով ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
16:38
Ծեծկռտուքի ընթացքում ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է
Հունվարի 23-ի ժամը 14.25-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի Աջափնյակ փողոցի տներից մեկում...
Աղբյուր` Panorama.am
16:25
Հունվարի 25-26-ի գիշերային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:05
ԱՄՆ աջակցությունը նաև նպաստելու է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերմանը. ԱԳ փոխնախարար
Հայաստանի սահմանային անվտանգության կարողությունների զարգացման համար Միացյալ Նահանգների աջակցությունը նպաստելու է հայ-թուրքական և հայ-իրանական...
Աղբյուր` Panorama.am
15:50
Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ընթացող արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
14:53
Թրամփը հրաման է ստորագրել Քենեդու սպանության վերաբերյալ փաստաթղթերի գաղտնազերծման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով հանձնարարվում է հրապարակել ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու, նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Եվրամիության 27 երկրի դեսպաններ կասեցրել են վրացի դիվանագետների համար գործող առանց վիզայի ռեժիմը
ԵՄ 27 երկրների մշտական ներկայացուցիչները ուրբաթ օրը կայացած հանդիպմանը հաստատել են վրացի դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններից առաջինը՝ վաղը, դիմորդների մուտքը քննասենյակ՝ մետաղորսիչով ստուգվելուց հետո
Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները: Առաջին քննական օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական...
Աղբյուր` Panorama.am
14:22
Ով չի ալարում, ասում է, որ ինքը ՀՀ լավագույն իրավաբաններից է. Փաստաբանը՝ ՄԻԵԴ վճռի մասին
Փաստաբան Երեմ Սարգսյանը, անդրադառնալով Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճռին, գրում է. «Մի ամբողջ արդարադատության...
Աղբյուր` Panorama.am
14:21
Հիմա արդեն Փաշինյանն ուղղակի պարտավոր է Ալիևի նկատմամբ հետախուզում հայտարարել
Օրերս Հայաստանը Թուրքիային արտահանձնեց Հայաստանում գտնվող Թուրքիայի երկու քաղաքացու՝ Էրջան Յըլմազին և Իբրահիմ Քայմակին։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ նրանք...
Աղբյուր` Panorama.am
14:18
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Պարույր Հովհաննիսյան
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ գործընթացի մեկնարկի քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է վերջին տարիներին Հայաստանի ու Եվրոպական Միության,...
Աղբյուր` Panorama.am
13:58
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արդեն ունի իր հուշամեդալները
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնը «47 դիզայն» ընկերության հետ համատեղ թողարկել է...
Աղբյուր` Panorama.am
13:48
Ոստիկանությունը ձերբակալել է թափառաշրջիկին, որը 30 տարի առաջ սպшնել էր յոթ հոգանոց ընտանիքի բոլոր անդամներին
Սվերդլովսկի մարզում տղամարդը, որը 1993 թվականին սպանել էր յոթ մարդու՝ հինգ մեծահասակների և երկու երեխաների, մինչև մարտի 8-ը կալանավորվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային  կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան...
Աղբյուր` Panorama.am
13:20
Ղազախստանը կործանված AZAL-ի ինքնաթիռի սև արկղի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին
Աստանան Մոսկվային և Բաքվին է փոխանցել AZAL ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ժաննա Անդրեասյան. «Ազգային»-ը կա և լինելու է
««Ազգայինը» կա և լինելու է։ Հուսով եմ՝ սա անհեթեթ խոսակցությունների վերջակետը կդնի, և մենք կզբաղվենք իրական գործերով, ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
13:11
Վարչապետը զանգահարեց ԵՄ ղեկավարին, ասեց՝ էս ինչ լավ բան է ԵՄ, հետո՞. Էլինար Վարդանյան
«Այ օրինակ, ո՞նց ենք որոշելու, որ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը տրված է»,-ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
12:20
ՏԱՍՍ-ի աղբյուր. ՀԱՊԿ-ը շարունակում է համարել Հայաստանին դաշնակից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, այնուամենայնիվ...
Աղբյուր` Panorama.am
12:08
Եղոյանը ստիպված էր Զեյնալյանին բացատրել, որ ԱԺ փորձագիտական եզրակացությունը պատգամավորները չեն պատրաստել
«Սա Եվրոպական Միությանն անդամակցելու որոշում չէ, սա որոշում է այդ գործընթացը մեկնարկելու վերաբերյալ»,-հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՄԻԵԴ արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. Թաթոյան
«ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
11:17
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, որովհետև Սուրեն Անտոնյանից հետո ՄԻԵԴ դատավորների կողմից ներկայացված բոլոր դիմումներին...
Աղբյուր` Panorama.am
11:01
Հրապարակվել է Էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ի՞նչ է սոցիալական ծախսը և ովքե՞ր կարող են օգտվել փոխհատուցումից. ՊԵԿ իրազեկում
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի...
Աղբյուր` Panorama.am
10:12
Հանրային առողջության ոլորտը կանգնած է մի շարք գլոբալ մարտահրավերների առջև
«Հերացի» կենտրոնը ներկայացրել է հիմնական մարտահրավերները
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Աբրահամյան
«Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
15:53 24/01/2025

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}