ՀՔԾ-ն արգելանք է դրել Արսեն Բաբայանի տեսակցությունների վրա
Հատուկ քննչական ծառայության որոշմամբ արգելանք է դրված կալանավորված Արսեն Բաբայանի տեսակցությունների վրա:
«Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ, ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արսեն Բաբայանի հետ պատգամավորների տեսակցությունն արգելվել է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա, որով քննության շահերից ելնելով արգելանք է դրված կալանավորված անձ Ա. Բաբայանի տեսակցությունների վրա»,-նման հայտարարություն է տարածել ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։
Հիշեցնենք, երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Վարդաշեն ՔԿՀ-ի վարչակազմը թույլ չի տվել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանին ու Գևորգ Գորիգիսյանին տեսակցել կալանավորված Արսեն Բաբայանի հետ։
«Փաստորեն նախկինում եղած պրակտիկան շարունակվում է, քննիչն արգելանք է դրել տեսակցությունների վրա։ Ինչպես նախկինում, հիմա էլ այդ արգելանքը տարածվում է պատգմավորների վրա»,- հայտարարել էին պատգամավորները ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
Նշենք, որ նույն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ Արսեն Բաբայանին գործն ապագա չունի։
Հարակից հրապարակումներ`
- «168 Ժամ». երեքշաբթի օրը մեղադրանք է առաջադրվելու ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին, քանի որ Արսեն Բաբայանին կալանքի տակ պահել չեն կարող
- Պատգամավորները՝ Արսեն Բաբայանի կալանավորման մասին
- Լուսինե Սահակյան. Բողոքարկելու ենք Բաբայանին կալանավորելու որոշումը
- Արսեն Բաբայան. Տրամադրությունս բարձր է, ոգիս՝ մարտական, փաստաբաններս՝ գերպրոֆեսիոնալ
- Լուսինե Սահակյան. Արսեն Բաբայանի դատավարությունը քաղաքական է
- Արսեն Բաբայանը կալանավորվեց
- Արսեն Բաբայանի գործով դատական նիստ տեղի չունեցավ
- Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը փոխվել է. Իրավապաշտպան
- Բաբայանի գործն ապագա չունի. Էդմոն Մարուքյան
- Աղասի Ենոքյան. Արսեն Բաբայանի ձերբակալությունը նաև ճնշում է խոսքի ազատության նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին