Հայաստանում ոսկերչական իրերի արտադրությունը նվազել է
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 146 հազար 741 կարատ ադամանդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 0.7 տոկոսով:
Ըստ վիճակագրության՝ 2018 թվականի 9 ամիսներին Հայաստանում արտադրվել է 145 հազար 773 կարատ ադամանդ:
Ինչ վերաբերում է ոսկերչական իրերին, ապա այս տարվա հունվար-սեպտեմբերին արտադրվել է 1 247.0 կգ ոսկերչական արտադրանք, ինչը 2018 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 24.5%-ով:
Նշենք, որ 2018թ-ի հաշվետու ժամանակաշրջանում հանրապետությունում արտադրվել է 1 651.0 կգ ոսկերչական արտադրանք: