«Հրապարակ». Օրակարգի միակ թեման Ստամբուլյան կոնվենցիան է
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 1-ին Եվրոպայի խորհրդի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր ԵԽ-ում համակարգում են մարդու իրավունքների ոլորտը, ժամանելու են Հայաստան` հիմնականում Ստամբուլյան կոնվենցիայի մասով իրավիճակին «մոտիկից ծանոթանալու», քննարկումներ անցկացնելու համար: Վերջիններս կլինեն նաև ԱԺ-ում, կհանդիպեն ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ։
«Օրակարգի միակ թեման Ստամբուլյան կոնվենցիան է, ինչպես ներկայացրել են եվրոպական պաշտոնյաները։ Քննարկումն ընթանալու է կոնվենցիայի շուրջ Հայաստանում առկա կարծրատիպերը ջարդելու ու կոնվենցիայի իրական նպատակները ներկայացնելու ուղղությամբ»,- ասաց ԱԺ մեր աղբյուրը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին