«Փաստ». Ուկրաինայի հետ ՀՀ ԱԺ-ի բարեկամական խմբի ղեկավարը Հովհաննես Իգիթյանն է. «Իմ քայլում» այդքան էլ միակարծիք չեն և դժգոհում են Իգիթյանից
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել և ողջունել է Ուկրաինայի Ռադայում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորման փաստը։ Խմբի ղեկավարն է «Ժողովրդի ծառա» նախագահական խմբավորման օդեսացի պատգամավոր, սպորտսմեն Արտյոմ Դմիտրուկը: Հավելենք, որ Ուկրաինայի հետ ՀՀ ԱԺ-ի բարեկամական խումբը վերակազմավորվել է 2019-ի ամռանը, իսկ մինչ այդ էլ նախորդ գումարման ԱԺ-ում ևս նման խումբ գոյություն ուներ։
Հիշյալ բարեկամական խմբի ղեկավարը Հովհաննես Իգիթյանն է, որն իր պատգամավորական գործունեության ընթացքում շատ հաճախ է հայտնվում ոչ ցանկալի իրավիճակներում։ Թերթի զրուցակիցը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, փոխանցել է, որ «Իմ քայլը» խմբակցության ներսում այդքան էլ միակարծիք չեն և դժգոհում են Իգիթյանին այդ բարեկամական խմբի ղեկավարումը վստահելու համար, քանի որ դեռևս վառ են ԵԽԽՎ-ում նրա հակառուսական հայտնի քվեարկության հիշողությունները։
Ռուսական ԶԼՄ-ները տեղեկություններ էին տարածում, որ Իգիթյանի՝ նման քվեարկության պատճառը կարող էին ուկրաինացի գործընկերները լինել, որոնք նրան խնդրել են չմասնակցել քվեարկությանը»:
Թերթի տեղեկություններով, Իգիթյանին ԵԽԽՎ պատվիրակությունից հեռացնելու մասին խոսակցությունները կարծես իրականություն են դառնում, և առաջիկայում դրա մասին արդեն կհրապարակվի պաշտոնապես։ Մեր զրուցակցի խոսքերով, բարեկամական այս խմբի ղեկավարումը վստահելով Իգիթյանին՝ իշխանությունները ուզում են կոմպենսացնել ԵԽԽՎ պատվիրակությունից նրա հեռացումը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում