Հասարակություն 09:12 27/10/2019 Հայաստան

Գեղամ Մանուկյան. Նաիրի Հունանյանն իր հանցագործությունը շարունակում է մինչև հիմա

ՀՅԴ անդամ, լրագրող Գեղամ Մանուկյանին դժվար է կարճ ներկայացնել այն, ինչ կատարվեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, քանի որ այն, ինչ եղավ այդ օրերին Հայաստանում, նրա գնահատմամբ՝ ուղղակի ողնաշար կոտրել էր:

«Քաղաքականորեն դեմ լինելով «Միասնություն» դաշինքին, այնուհանդերձ,  այդ դաշինքի հաղթանակով և մեկ տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանի հեռացումով, Հայաստանում լրիվ  այլ մթնոլորտ էր ստեղծվել՝  հույսի մթնոլորտ կար, մարդկանց մոտ ոգևորություն, ակնկալիք կար: Ցավոք սրտի, գնդակահարությունը երկար ժամանակով սևացրեց, պարալիզացրեց ամբողջ պետական համակարգը, հասարակությանը, մարդկանց մոտ հույսերը փշրեց»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գեղամ Մանուկյանը:

Նա նշեց, որ իր համար դժվար է խոսել «Հոկտեմբերի 27»-ի մասին, անձնապես ճանաչել է Նաիրի  Հունանյանին. «Եղել ենք ուսանողական շարժման մեջ, ունեցել ենք ծայրահեղ կոնֆլիկտ, առաջին իսկ տարիներին հեռացրել ենք  նրան Դաշնակցությունից, բոլոր կազմակերպություններից: 

Վստահ եմ՝ իմ բոլոր ուսանողական ընկերները, համալսարանականները, որոնք այդ տարիներին ճանաչել են Նաիրի Հունանյանին, կվկայեն իր արկածախնդրությունը, որը 1988, 1989, 1990 թվականներին դրսևորվել է: Շատ վառ արտահայտված էր արկածախնդրությունը:

Նաիրի Հունանյանի ու իր շրջանակի, թեև, վստահ եմ, որ բոլորն էլ ընկած են եղել Նաիրիի խելքին, ամենամեծ հանցանքն այդ օրերին այդ հույսը  կոտրելն էր, եզակի մարդկանց սպանությունները կազմակերպեն էր, բայց Նաիրին իր հանցագործությունը շարունակում է  մինչև հիմա, որովհետև իր գործած ոճրագործությունն այսօր էլ իր բացասական հետևանքներն է ունենում»:

Գ. Մանուկյանը պատմեց, որ այն ժամանակ, երբ ահաբեկիչները մուտք են գործել Ազգային ժողով, ինքը Դաշնակցության գրասենյակում է եղել, ռադիոյով կրակոցներ է լսել, բայց կարծել է «Երկրապահ»  պատգամավորներն են, վեճի ժամանակ կրակել են:

«Խմբակցութուն էի զանգում, պատասխանող չկա: Հետո արդեն մի քանի հոգով հավաքվել էինք, երևի կես ժամ էր անցել, քարտուղարուհին Հրանտ Մարգարյանին ասում է, որ զանգել են ու իրեն են ուզում: Վերցնում է՝ ալո, ո՞վ է, ի՞նչ Նաիրի, Նաիրի դու ես… Երկու վայրկյան լսեց ու դրեց հեռախոսը:  Ասաց՝ Նաիրի Հունանյանն է: Շոկ էր, որովհետև ամեն ինչի կհավատայի, որ նույնիսկ Նաիրին կթռներ տիեզերք, բայց չէի հավատա, որ Նաիրին զենքը ձեռքին կմտի Ազգային ժողով: Երկար տարիներ չէի տեսել, Հայաստանում չէր ապրում, շփում չկար, որպեսզի իմանայի, թե մտային ինչ փոփոխությունների էր ենթարկվել»,- ասաց նա: 

Նիստերի դահլիճում գտնվածների համար մարդկայնորեն շատ դժվար է եղել, մահվան աչքերի մեջ են նայել, տարբեր ապրումներ են ունեցել: Մանուկյանը նշեց, որ իրենց ընկերներից մեկը մի քանի ամսով հոգեբանական լուրջ բուժում է անցել,...  ունեցել են ընկեր, որը որևէ վայրկյան չի անհանգստացել, ԱԺ նիստերի դահլիճից զանգել է:

Գեղամ Մանուկյանը պատմեց, որ այդ ժամանակ վտանգավոր երևույթ կար. «Փաստորեն բանակը մի պահ անկառավարելի վիճակի հասցվեց: Այն, ինչ կատարվեց հոկտեմբերի 27 –ին հաջորդող օրերին, շաբաթներին, ուղղակի հիմա, երբ որ խոսում են պետական իշխանության զավթման մասին, այդ օրերին այդպես էր: Շատերն են մոռացել, որ առանց Հանրապետության նախագահի, գերագույն գլխավոր հրամանատարի, զորամիավորումների տեղաշարժեր են եղել:

Գեներալներն էին իրենց ջիպերով քաղաքում տեր ու տիրականը դարձել, կառավարության շենքը խորովածի ու քաբաբի հոտով էր լցված, որովհետև «Երկրապահն» էր այնտեղ տեր ու տիրականը:
Ինքնահոս վիճակ էր, քայքայվում էր պետությունը, կառավարման համակարգը, դավեր էին  նյութվում, սարսափելի շրջան էր, շունը տիրոջը չէր ճանաչում:

Խնդիր կար. մենք խաղում էինք ոչ միայն պետական, կառավարման համակարգի միասնակության, ամրության հետ, նաև ամենակարևորը՝ Արցախի անվտանգության հետ: Չէր կարող երկիրն այդպես լիներ: 1998 թվականին իշխանությունից հեռացածներից որոշները բորենու պես փորձում էին ավելի լարել, սրել իրավիճակը, երբ պետք էր ավելի հանդարտեցման գնալ, ապատեղակատվության անհավատալի հոսք էր»:

Հետագա դեպքերը հակիրճ ներկայացնելով՝ վարչապետի պաշտոնից հեռացվեց Արամ Սարգսյանը, իշխանությունը կրկին մնաց Հանրապետականին, վարչապետ նշանակվեց Անդրանիկ Մարգարյանը,  ով իր բնավորությամբ, աշխատաձևով՝ բոլորի հետ հարաբերվելու, շփվելու, սուր ծայրերն ավելի կլորացնելու, Հայաստանը մտավ նոր փուլ, բայց, ՀՅԴ-ական գործիչն ընդգծեց, որ  «Հոկտեմբերի 27»-ի  շահարկումը շարունակվում է:

«Կարգավորվեց այդ վիճակը, բայց մի մեծ բացով՝ «Հոկտեմբերի 27»-ի հետաքննություն, մեղավորների բացահայտում, բոլոր այն կասկածները, որոնք կային, փարատում, որը,  ցավոք սրտի, մինչև հիմա էլ չեղավ: «Հոկտեմբերի 27»-ը, ինչպես «Մարտի 1»-ը, շարունակվելու է որոշ անձանց, քաղաքական շրջանակների կողմից շահարկվել: Չեմ կարող ասել, թե դեռ քանի տասնամյակ:
Այսօր էլ Ազգային ժողովում կան պատգամավորներ, որոնք այդ օրերին բավականին մութ դերակատարություն են ունեցել, հիմա էլ են փորձում շահարկել: Տարիների ընթացքում պարբերաբար, կախված իրավիճակից, «Հոկտեմբերի 27»-ը դարձել է այս կամ այն ուժին թիրախավորելու գործիք: Այսօրվա իշխանության մեջ որոշ անձիք այն ժամանակ անսահման հնարավորություն են ունեցել իրականացնել նախաքննություն:

Հիմա ժամանակները փոխվել են, մարդիկ փորձում են այլ կերպ ուղղորդել «Հոկտեմբերի 27»-ը»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Նա հիշեցրեց, որ երբ դեռ մարդկանց դիակներն Ազգային ժողովում էին, կային մարդիկ, ովքեր արդեն կառավարություն էին կազմում, մարդիկ ՊՆ-ում էին հավաքվում։

Գ. Մանուկյանն ասաց, որ ՀՅԴ Գերագույն մարմնում իրենք պահում են արձագրություններ, ցանկացած ընկեր, ով ինչ-որ բան է զեկուցում, թղթի վրա է պահվում. «Հիշում եմ, դեպքերից մի քանի ամիս առաջ Վազգեն Սարգսյանը մեկնել էր ԱՄՆ, վերադարձել էր, մերոնց հետ հանդիպմանը բավականին ոգևորված էր ղարաբաղյան հարցով։ Բառացի բառներն եմ հիշում՝ տղերք, շատ կարճ ժամանակում է լուծվելու այդ հարցը։ Արձանագրություններում կա, հետին թվով գրված տեքստեր չեն։ 1999 թվականի մասին եմ ասում։ Փակագծեր չէր բացել, բայց, իրոք ոգևորված էր»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Այս մասին ֆեկսբուքյան էջում տեղեկացրել է Փաշինյանը՝ գրելով․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}