Ծանրամարտիկ Վարազդատ Լալայանը դարձել է չեմպիոն և սահմանել ռեկորդ
Բուխարեստում ավարտին է մոտենում ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Մինչև 20 տարեկանների գերծանր (109+) քաշային կարգում Վարազդատ Լալայանը դարձել է չեմպիոն: Այս մասին հայտնում է armsport-ը։
Հայ ծանրորդը պոկում վարժությունում 194 կգ արդյունքով փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ սահմանելով ռեկորդ:
Հրելով 230 կգ՝ Լալայանը դարձյալ ռեկորդ է սահմանել երկամարտի երկամարտի 424 կգ արդյունքով՝ ապահովելով նաև մյուս ոսկե մեդալը: Մեր մարզիկը երրորդ մոտեցումից հրաժարվել է:
Հատկանշական է, որ 2-րդ տեղը զբաղեցրած ծանրորդին Վարազդատը երկամարտի արդյունքով գերազանցել է 33 կգ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան