Շարունակվելու են տնտեսական կառուցվածքի փոփոխությանն ուղղված քայլերը. Ջավադյան
«Կառավարության` 2020 թվականի մակրոտնտեսական կանխատեսումները բավականին մոտ են ԿԲ-ի կանխատեսումներին։ Շարունակվելու են տնտեսական կառուցվածքի փոփոխությանն ուղղված քայլերը դեպի ավելի արտադրողական ճյուղեր, ինչպիսիք են ծառայություններն ու արդյունաբերությունը։ Վերոնշյալ երկու ճյուղերի համեմատաբար բարձր աճով պայմանավորված` 2020 թ. կանխատեսվել է ՀՆԱ-ի իրական աճ՝ 4,9 տոկոսի մակարդակով»,- «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ նշեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։
Նա շեշտեց, որ սպառման իրական աճին նպաստելու է բացառապես մասնավոր սպառման աճը։
«Ներդրումների իրական աճը պայմանավորված կլինի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի ներդումային ակտիվությամբ։ Արտահանելի ճյուղերի արտադրողականության աճի պայմաններում արտահանումը կգերազանցի ներմուծման իրական աճին, և արդյունքում ընթացիկ հաշվի միտումը կպահպանվի նաև 2020-ին։ Իսկ տարվա համար նախատեսվող բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ում կկազմի 2,6 տոկոս»,- ասաց Ջավադյանը։
Ինչ վերաբերում է եկամուտների մասին, նա նշեց, որ շարունակվելու է ստվերի կրճատման միջոցով հարկերի հավաքագրման բարձր տեմպերի ապահովումը։
«Պետական բյուջեի ծախսերը ՀՆԱ-ում կավելանան 2 տոկոսային կետով՝ պայմանավորված կապիտալ ծախսերի զգալի աճի նախատեսմամբ։ Կապիտալ ծախսերը կավելանան 2,2 տոկոսային կետով և ՀՆԱ-ի 5 տոկոսը կկազմեն։ Թեև 2020 թ. պետական պարտքը ՀՆԱ-ում շարունակվելու է նվազել, բայց սպասարկման կշիռը շարունակելու է բարձր մնալ։ Այս պարագայում կարևորվում է պարտքի կառուցվածքի բարելավումը, մասնավորապես՝ արտաքին պարտքի՝ ներքին պարտքով փոխարինումը»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Հաջորդ տարի կունենանք 50 տոկոսը չգերազանցող կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշ. նախարար
- Հունվարի 1-ից կբարձրանան կենսաթոշակն ու աշխատավարձերը, իսկ հուլիսի 1-ից՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը
- 2020թ-ին պաշտպանության ոլորտի ծախսերը կավելանան 25,3%-ով. վարչապետ
- 2020 թվականի համար առաջարկվող 4.9 տոկոս տնտեսական աճը կպահանջի լրացուցիչ ջանքեր. Ջանջուղազյան
- Մենք առաջնորդվում ենք «надейся на лучшее, готовься к худшему» սկզբունքով. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին