Արթուր Վանեցյանը չի ձերբակալվի, ո՞վ է տարածում այդ ստահոդ լուրերը. Էդուարդ Մարտիրոսյան
ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը հերքեց մամուլի հրապարակումները, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ գործեր են նախապատրաստվում:
Այսօր Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք ճիշտ են տեղեկությունները, թե Արթուր Վանեցյանի հետ կապված քրգործեր են նախապատրաստվում, արդյոք նա կկալանավորվի, Էդուարդ Մարտիրոսյանը բոլոր հարցերին միայն մեկ բառով պատասխանեց. «Ո՛չ»:
Դիտարկմանը, թե ԱԱԾ նախկին տնօրենը չի՞ ձերբակալվելու, նա պատասխանեց. «Պետք չէ ստահոդ լուրեր տարածել, ո՞վ է տարածում այդ լուրերը, ի՞նչ ձերբակալելու մասին է խոսքը»։
Անդրադառնալով ԱԱԾ-ում Պետական վերահսկողական ծառայությունում անցկացվող ստուգումներին՝ Էդուարդ Մարտիրոսյանը նշեց, որ ՊՎԾ-ն իր հերթական ստուգումներն է իրականացնում, առաջիկայում դրա վերաբերյալ կլինի տեղեկատվություն։
Դիտարկմանը՝ ստուգումները վերաբերում են Վանեցյանի ղեկավարման ժամանակահատվածին, վերջինս պատասխանեց. «Արթուր Վանեցյանի հետ դա կապված չէ, ուղղակի ՊՎԾ-ն իր գործառույթների շրջանակներում ուսումնասիրում է մեր ֆինանսական գործողությունները մոտ 2 տարվա կտրվածքով», - ասաց նա:
Լրագրողները նաև հարցրեցին՝ եթե իրեն առաջարկվի զբաղեցնել ԱԱԾ տնօրենի պաշտոնը, կհամաձայնի՞, Էդուարդ Մարտիրոսյանն ասաց, որ ոչ մի քննարկում չի եղել. «Այս պահին ես ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողն եմ և պետք է անեմ այն ամենը, ինչ իմ վրա դրված է»։
Նա միաժամանակ նշեց, որ երբ առաջարկություն կլինի, այդ ժամանակ կխոսեն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան