Դատարանը չբավարարեց Սանասարյանին վերաբերող հատվածը քրգործից անջատելու միջնորդությունը
Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները կասեցված ղեկավար Դավիթ Սանասարյանի փաստաբան Արսեն Սարդարյանը դատարանին առաջարկեց իր պաշտպանյալին վերաբերող հատվածն անջատել ընդհանուր գործից ու քննել արագացաված ընթացակարգով։
«Դա բխում է նաև մեղադրյալ Սանասարյանի շահերից, գործով երեք ամբաստանյալները ճանաչել են իրենց մեղքը։ Գործից Սանասարյանի հատվածը չառանձնացնելու դեպքում այն ձգձվելու, իսկ անջատելու պարագայում դատանի ծանրաբեռնվածությունն է նվազելու։
Սանասարյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ապացույցները փոքրաթիվ են, 2-3 ցուցմունք կա, որ կարող են վերաբերել գործին»,-միջնորդությունը հիմնավորեց փաստաբանը։
Նա նշեց, հետագայում իրենք միջնորդելու են, որ 6-7 վկա հրավիրվի դատարան։ Փաստաբանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ Սանասարյանը անմեղ է, քրեորեն հետապնդելի որևէ արարք չի կատարել։ Սարդարյանն ասաց, որ գործով անցնող մյուս անձանց առաջադրված մեղադրանքը Սանասարյանին առաջադրված մեղադրանքին չի առնչվում, դրանք իրարից էապես տարբերվում են։
«Արդարադատության շահից ու գործը ողջամիտ ժամկետներում քննելու անհրաժեշտությունից ելնելով՝ մենք գտնում ենք, որ պետք է առանձնացնել գործից Սանասարյանին վերաբերող հատվածը և թույլ տալ օգտվել արագացված քննության ընթացակարգի հնարավորությունից»,-ասավ փաստաբանը։
Սանասարյանի մյուս փաստաբան Ինեսսա Պետրոսյանն էլ ասաց կողմ է միջնորդության բավարարմանը, բայց խնդիր կա, քանի որ մյուս մեղադրյալները տարբեր առիթներով նշել են Սանասարյանի անունը։
Մեղադրող դատախազը միջնորդությունն անհիմն որակեց, ասեց՝ ենթակա է մերժման, մեղադրյալների արարքներն ամբողջությամբ փոխկապակցված են իրար, առկա են հանրայնորեն վտանգավոր հետևանքները։ Դատարանը որոշեց մերժել միջնորդությունը։
«Իմ կարծիքով, միջնորդությունը ժամանակավրեպ է։ Բացի այդ, քրեական դատավարության օրենսգիրքն արգելում է գործը քննել արագացված կարգով, եթե ամբաստանյալներից առնվազն մեկն առարկում է դրա դեմ։ Դուք նախապես տեղյակ լինելով, որ նրանցից մեկը առարկում է, փորձում եք արհեստականորեն շրջանցել օրենքը, գործը մասնատել երկու մասի»,-ասաց դատավորը։
Ի դեպ, Բալայանն ասաց, որ քրեական գործը երկար է քննվելու, քանի որ իր վարույթում 66 գործ կա։
Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն, Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Սամվել Ադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ունենալով պետությունից միջոցներ ստացած իրավաբանական անձանց մոտ գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրավասություն, նույն վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով ծառայության շահերին հակառակ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը և կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից և սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը: Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ: Նշված գործողությունների հետևանքով տեխնիկական բնութագրերում կատարված փոփոխություններով նվազեցվել են մատակարարման ենթակա ապրանքների որակական հատկանիշները՝ դրանք փաստացի համապատասխանեցնելով «Զորաշեն» ՍՊ ընկերության կողմից առաջարկվող ապրանքներին:
Գևորգ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար, ունենալով պետությունից միջոցներ ստացած իրավաբանական անձանց մոտ գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրավասություն, նույն վարչության պետի պաշտոնակատար Սամվել Ադյանի հետ նախնական համաձայնությամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով ծառայության շահերին հակառակ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը և կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից և սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը: Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ:
Տարոն Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «Զորաշեն» ՍՊ ընկերության տնօրեն Հայկ Կարապետյանի կողմից տրված լիազորագրերով ստանձնելով ընկերության փաստացի ղեկավարումը և հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար` Սամվել Ադյանի մտերիմ ընկերը, վերջինիս և նույն վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ՝ միջոցներ և տեղեկություններ տրամադրելու, խոչընդոտները վերացնելու եղանակով, օժանդակել է նրանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինչը դրսևորվել է նրանում, որ Սամվել Ադյանը և Գևորգ Խաչատրյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ և ունենալով պետությունից միջոցներ ստացած իրավաբանական անձանց մոտ գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրավասություն, անձնական շահագրգռվածությունից ելնելով ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը և կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից և սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը: Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ:
Նշված գործողությունների հետևանքով տեխնիկական բնութագրերում կատարված փոփոխություններով նվազեցվել են մատակարարման ենթակա ապրանքների որակական հատկանիշները՝ դրանք փաստացի համապատասխանեցնելով «Զորաշեն» ՍՊ ընկերության կողմից առաջարկվող ապրանքներին:
Հարակից հրապարակումներ`
- Սանասարյանի գործը քննող դատավոր Բալայանը ներկայացրեց իրեն ինքնաբացարկ հայտնելու հնարավոր հիմքերը
- Դավիթ Սանասարյան․ Մեղադրանքը չեմ ընդունում
- Դավիթ Սանասարյանի գործը մակագրվել է դատավոր Դավիթ Բալայանին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները