Եկմալյան փողոցի բնակիչներ. Մատնված ենք անտարբերության
Երևանի Եկմալյան փողոցի մի քանի շենքերի բնակիչների բնակարանները շուրջ 15 տարի առաջ գերակա շահ են ճանաչվել, մասնավոր բազմաբնակարան շենքեր են կառուցվել այդ հասցեներում, սակայն նրանք մինչ օրս որևէ փոխհատուցում, որևէ բնակարան չեն ստացել: Բնակիչները, շուրջ 28-30 ընտանիք, շարունակում են պայքարել իրենց իրավունքների համար:
«Արդեն 13 տարի է, մենք պայքարում ենք: Հեղափոխությունից հետո սա արդեն 10-րդ նկարահանումն է, մենք կանչել ենք, հրավիրել ենք կառավարությանը, քաղաքապետարանին, թաղապետարանին, բայց միայն արժանացել ենք արհամարհանքի: Հիմա մենք կգնանք և ցույց կտանք մեր բակերի թավշյա բուրմունքը, մենք այս երկրի հպարտ քաղաքացիներն ենք, չէ՞»,-լրագրողներին ասաց տուժած քաղաքացիներից մեկը:
Նա նշեց, որ իրենք նույնիսկ ներդրող են բերել, սակայն Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մերժել է:
«Մատնված ենք անտարբերության, ոչ մի աջակցություն: Դիմել ենք ԱԱԾ, զրո պատասխան, դիմել ենք դատախազություն, ոչ մի պատասխան: Սա հեղափոխությունն է»,- ընդգծեց բողոքող կինը:
Քաղաքացիները նշում են, որ իրենք կառավարության նիստերի օրերին հավաքվում են կառավարության շենքի մոտ, իրենց մոտենում է Փաշինյանի խորհրդականը, ներկայացնում են իրենց խնդիրը, պատասխանում են, որ՝ «այո, գերակա շահ է, պետք է անպայման փոխհատուցել»:
«Ու չկա»,- նշեցին բողոքող քաղաքացիները:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետն ընդունել է Եկմալյան 5 հասցեում կառուցված շենքի բնակարանները ձեռք բերած քաղաքացիներին
- Պայմանավորվածություն է ձեռք բերվել` բավարարել բնակիչների պահանջները
- Կենտրոնում նոր տարածքի նկատմամբ գերակա հանրային շահ է ճանաչվելու
- Երևանի 2-րդ Եկմալյան 5 հասցեի շենքի խճճված պատմությունը. Մարդիկ տուն են գնել, բայց չեն կարողանում մտնել շենք (Տեսանյութ)
- Գերակա հանրային շահի մութ ամպերը` դարձյալ Տերյան 23, 25 շենքերի գլխին. Հերթական օտարումն է սպառնում
- Բնակիչները դեռ հույս ունեն. «Մենք ենք մեր երկրի տերը»
- «Օլիմպ»-ի բաժնետեր. Ո՞րն է գերակա հանրային շահը` ավետիսների բիզնեսը, Աբովյան փողոցի անճաշակ շինությունները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին