Լոնդոնում հարձակվել են թուրք կին պաշտոնյայի վրա
Թուրքական Սանջակթեփե շրջանի վարչակազմի ղեկավար Շեյմա Դողուջուն Լոնդոնում ենթարկվել է ցուցարարների հարձակմանը, որոնք բողոքում են Սիրիայում թուրքական իշխանությունների գործողությունների դեմ:
Ռիա նովոստին գրում է, որ հայտարարության համաձայն, Դողուջուն եկել է Լոնդոն՝ մասնակցելու քաղաքապետարանների միջազգային միության նստաշրջանին: Լոնդոնում նա ականատես է եղել բողոքի ակցիայի, որի մասնակիցները պնդել են, որ Թուրքիան սպանում է երեխաներին և անմեղ մարդկանց՝ օգտագործելով քիմիական զենք:
«Մենք չէինք կարող լուռ անցնել ստի, զրպարտության և վիրավորանքների կողքով, և մենք չլռեցինք: «Դուք ստում եք»,- գոռացի ես: Նրանք հարձակվեցին մեզ վրա բռունցքներով: Մեր կողքին երկու ոստիկան կար և նրանց ուժերը բավարար չէին: Ամուսինս և խորհրդականս միջամտեցին և հեռացրին ինձ այդ շրջանից: Հետապնդելով մեզ, նրանք կրկին փորձեցին հարձակվել, սակայն չստացվեց»,- ասվում է Թվիթերում հրապարակված հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ ԱԽ-ի նիստին քննարկվել է Սիրիայում Թուրքիայի «խաղաղության ակունք» ռազմագործողությունը
- Սիրիայի շուրջ Էրդողան-Պուտին պայմանավորվածությունները բարդ կոմպրոմիսի արդյունք են. Ռուբեն Սաֆրաստյան
- ՆԱՏՕ-ն քննարկել է Սիրիայում ստեղծված ճգնաժամը՝ առանց Թուրքիային մեղադրանքներ առաջադրելու
- Թուրքական հարձակումից սիրիական Ռաս ուլ Այնում 21 մարդ է զոհվել
- Կրեմլ. «Թուրք-սիրիական սահմանի վերահսկողությունը պիտի ստանձնի Սիրիան»
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան