Ողջի գետը կրկին աղտոտվել է, այս անգամ «մեղավորը» ՀԷԿ-ն է
Հայկական բնապահպանական ճակատը տեղեկացնում է, որ Ողջի գետը կրկին աղտոտվել է՝ Ֆեյսբուքյան էջում կատարվելով հետևյալ գրառումը.
«Հոկտեմբերի 27-ի երեկոյան կապանցիները նկատել էին, որ Ողջի գետով կրկին աղտոտված ջրեր են հոսում։ Աղտոտման աղբյուրը պարզելու համար բնակիչները գնացել են ԶՊՄԿ-ի պոչատարում դեռ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած վթարի վայր։ Այնտեղ ամեն ինչ նորմալ է եղել, բայց պարզվել է, որ ջրի պղտոր հոսքը Ողջի գետն էր թափվում այդ հատվածում գործող փոքր ՀԷԿ-ի թունելից։ ՀԷԿ-ը որոշել էր ԶՊՄԿ-ի պոչատարի վթարի հետևանքով պոչանքով լցված իր թունելը մաքրել, որն էլ Ողջի գետի հերթական պղտորվելու պատճառ հանդիսացավ։ Հարց է առաջանում, թե արդյո՞ք այդ աշխատանքները համաձայնեցված են եղել պետական լիազոր մարմինների հետ, և ինչո՞ւ է դա արվել մթության քողի տակ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին