Հաջորդ տարի կունենանք 50 տոկոսը չգերազանցող կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշ. նախարար
«Ակնկալվում է, որ այդ տարի արդեն կունենանք կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցություն 50 տոկոսի միջակայքում»,- խորհրդարանում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով պետական պարտքի ցուցանիշներին։
Նրա խոսքով՝ բացարձակ թվով այն ակնկալվում է, որ կլինի 7,3 միլիարդ դրամ։
«Դատելով զարգացումներից, ծախսերի կատարման մակարդակից՝ չի բացառվում, որ նույնիսկ մի փոքր գերագնահատել ենք այդ 50,3 տոկոսը և մի փոքր ավելի պակաս ունենանք, քանի թե 50-ը։ Նույնիսկ այս պայմաններում ակնկալվող սցենարը ենթադրում է, որ մենք հաջորդ տարի կունենանք 50 տոկոսը չգերազանցող կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշ, ինչը մեր նպատակադրումներից մեկն էր»,- ասաց նախարարը։
Ջանջուղազյանը հավելեց, որ պարտքի սպասարկման գործառույթը բավականին հարթեցված է։
Հարակից հրապարակումներ`
- Հունվարի 1-ից կբարձրանան կենսաթոշակն ու աշխատավարձերը, իսկ հուլիսի 1-ից՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը
- 2020թ-ին պաշտպանության ոլորտի ծախսերը կավելանան 25,3%-ով. վարչապետ
- 2020 թվականի համար առաջարկվող 4.9 տոկոս տնտեսական աճը կպահանջի լրացուցիչ ջանքեր. Ջանջուղազյան
- Մենք առաջնորդվում ենք «надейся на лучшее, готовься к худшему» սկզբունքով. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին