Սանասարյանի փաստաբանն առաջարկեց կասեցնել գործի վարույթն ու այն ուղարկել ՍԴ
Պետական վերահսկողական ծառայության՝ լիազորություննները կասեցրած պետ Դավիթ Սանասարյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը դատարանին առաջարկեց կասեցնել գործի վարույթը, և այն ուղարկել Սահմանադրական դատարան։
Փաստաբանը պնդում է, ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը չէր կարող իրականացվել ԱԱԾ քննչական դեպարտամնետի կողմից, դա նրա գնահատմամբ, հակասահմանդրական է։
«Չէր կարող այն պարզ պատճառով, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտի կարգավիճակը հակասում է ՀՀ Սահմանդրության 178 հոդվածի 2-րդ մասին, ուստի քննչական բոլոր գործողությունները կատարվել են քրեադատավարական օրենիք էական խախտմամբ»,-ասաց փաստաբանը։
Դատավոր Դավիթ Բալայանն առաջարկեց միջնորդությունը ներկայացնել գրավոր։ Դատավորն ամբաստանյալին առաջարկեց էլեկտրոնային փոստով ուղարկել միջնորդությունը, իսկ մեղադրող դատախազին հորդորեց՝ հետո չգնալ ու իր աշխատասենյակը չխուզարկել։ Խնդրեց մի օրինակ էլ տրամադրել դատախազին։
Նա նշեց, որ միջնորդությունը աշխատատար է, պետք է քննվի խորհրդակցական սենյակում, կողմերի կարծիքները կարող է լսել հաջորդ նիստին։ Նիստը նշանակվեց նոյեմբերի 27-ին ժամը 13։30-ին։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը չբավարարեց Սանասարյանին վերաբերող հատվածը քրգործից անջատելու միջնորդությունը
- Սանասարյանի գործը քննող դատավոր Բալայանը ներկայացրեց իրեն ինքնաբացարկ հայտնելու հնարավոր հիմքերը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները