ՎՏԲ-Հայաստան Բանկը Խնայողությունների համաշխարհային օրվան ընդառաջ ըստ ավանդույթի հայտարարում է խնայողությունների շաբաթ
Ամեն տարի ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցում է Խնայողությունների համաշխարհային օրվան նվիրված տարբեր միջոցառումների, ինչի կապակցությամբ առաջարկում է իր հաճախորդներին ձևակերպել ավանդներ ավելի բարձր տոկոսադրույքներով՝ դրանով իսկ մեծացնելով հաճախորդների հետաքրքրությունը խնայողական պրոդուկտների նկատմամբ:
Այս տարի ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է նոր շահավետ ավանդային ակցիա:
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը ներառյալ ՎՏԲ-Հայաստան Բանկում 1 տարի ժամկետով ՀՀ դրամով ավանդ ձևակերպելու դեպքում հաճախորդը հնարավորություն կունենա ստանալ բարձր՝ տարեկան 10% տոկոսադրույք: Ակցիայի ավարտին այն հաճախորդները, ովքեր ակցիայի ընթացքում բարձր տոկոսադրույքներով կձևակերպեն 9 ամիս և ավել ժամկետով ավանդներ , հնարավորություն կստանան շահելու խաղարկվող 3 IPhone 11 Pro- ներից մեկը: Ակցիայի ավարտին Բանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղի կունենա առցանց վիճակահանություն, որի ընթացքում կորոշվեն IPhone 11 Pro շահած 3 հաջողակները:
Բանկի հաճախորդների հարմարավետության համար ավանդ կարելի է բացել նաև Վիդեո Բանկ ծառայության միջոցով, ինչը հնարավորություն է տալիս կատարել բանկային գործարքներ՝ առանց Բանկ այցելելու: Ձևակերպելով ավանդ հաճախորդը նաև կստանա անվճար MasterCard Gold քարտ`ավանդի գործողության ողջ ժամանակահատվածի համար:
Խնայողությունների համաշխարհային օրվան նվիրված ակցիայի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, Բանկի պաշտոնական կայքում www.vtb.am և Բանկի Կոնտակտային կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան