Ոստիկանապետի պաշտոնակատարն այցելել է մարտական դիրքեր
Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանն ու ոստիկանության զորքերի հրամանատար Վահե Ղազարյանն հոկտեմբերի 27-ին այցելել են հայ-ադրբեջանական սահմանի մարտական դիրքեր, որտեղ մարտական հերթապահություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները։
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Արման Սարգսյանը հանդիպել է սահմանապահ ոստիկաններին, ծանոթացել նրանց կենցաղային պայմաններին, սպառազինությանը, հետաքրքրվել ծառայության առանձնահատկություններով։
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամաններով բարեխիղճ ծառայության համար ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ պարգևատրվել են արտահերթ կոչումներով, կրծքանշաններով ու պատվոգրերով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան