Հայաստանի պատանի շախմատիստներն՝ արդեն վետերան
Հնդկաստանում կայացած շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում Շանթ Սարգսյանը նվաճել էր արծաթե, իսկ Արամ Հակոբյանը բրոզնե մեդալ: Մինչ այդ Շանթ Սարգսյանն արծաթե մեդալ էր նվաճել18 տարեկանների աշխարհի առաջնությունում, նույն մրցաշարում Արթուր Դավթյանն արժանացել էր բրոնզե մեդալի:
«Այս տղաներըն այնքան մեդալ են նվաճել Հայաստանի համար, որ կարելի է ասել մեր պատանեկան շախմատի վետենարաններ են, արդեն թակում են մեծահասակների հավաքականի դեռները»,-
լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ, կրկնակի Օլիմպիական չեմպիոն Արտաշես Մինասյանը:
Ասուլիսին ներկա պատանի շախմատիստների մարզիչ, միջազգային գրոսմայստեր, եռակի օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Հակոբյանն ասաց, որ Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը և Արթուր Դավթյանը շատ լավ են իրենց դրսևորել այս մրցաշարերում, ցույց տված արդյունքը, շախմատային լեզվով ասած, +6 է:
«Այս արդյունքը վկայում է այն մասին, որ Հայաստանում այժմ ունենք լավ շախմատային դպրոց, պարզ է, որ այս երիտասարդ շախմատիստներն ապագայում շատ լավ, արժանիորեն կներկայացնեն մեր հավաքականը»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Շախմատ՝ երեկ նորվեգացիներին, այսօր խորվաթներին
- Հայ շախմատիստները մեկնարկում են Եվրոպայի թիմային առաջնությունում
- Grand Swiss. Հայ շախմատիստների արդյունքները
- Շանթ Սարգսյանը՝ շախմատի աշխարհի փոխչեմպիոն, Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր
- Շախմատը Գվարների չունի
- Կողմնորոշվեք, շախմատը զարգացնո՞ւմ եք, թե՞...
- Հայ տղան՝ մինչև 14 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն
- Մխիթար Հայրապետյան. Քննարկվելու է «Շախմատ» առարկայի պարտադիր ուսուցման նպատակահարմարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա