Մ-23 ԱԱ. Թևանյանը, Միսակյանը, Անդրեասյանը և Ավագյանը պարտվեցին
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող ազատ ոճի ըմշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության առաջին օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 4 ներկայացուցիչները պարտություն են կրել:Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:
Ռազմիկ Միսակյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) պարտվել են որակավորման փուլում, իսկ Արման Ավագյանը (79 կգ) պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից՝ 10:0 հաշվով հաղթելով բելառուս մրցակցին: Քառորդ եզրափակիչում Ավագյանը 10:15 հաշվով պարտվել է թուրք ըմբիշի:
Եթե Հայաստանի ներկայացուցիչներին հաղթողները հասնեն եզրափակիչ, հայ ըմբիշները հնարավորություն կստանան պայքարել բրոնզե մեդալի համար:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմում ԱԱ-ում հանդես կգան նաև Արսեն Հարությունյանը (61 կգ), Խաչատուր Պապիկյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (92 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ)։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա