«Ուսուցիչը»
Հոկտեմբերի 29-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվելու է «Ուսուցիչը» խորագրով ժամանակավոր ցուցադրություն: Այն կազմակերպում է Կոմիտասի թանգարան-ինստիտուտը՝ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ: Ցուցահանդեսը Կոմիտաս-ուսուցչի և իր սաների մասին է:
Թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ «Գևորգյան ճեմարան-առաջին քայլեր», «Անվանի աշակերտներ` Վահան Տեր-Առաքելյան, Սպիրիդոն Մելիքյան», «Կոմիտասի հինգ սաները», «Կոմիտասյան դպրոց՝ Մարգարիտ Բաբայան» թեմատիկ բաժիններում կներկայացվեն Գրականության և արվեստի թանգարանի, ինչպես նաև Հայաստանի ազգային արխիվի ֆոնդերի շուրջ 200 փաստաթղթեր, լուսանկարներ, անձնական իրեր, որոնց գերակշիռ մասը ցուցադրվում է առաջին անգամ: Իսկ «Կոմիտասը և մանուկները» բաժնում Վարդապետի աշակերտների հուշերը իրենց մեծ Ուսուցչի մասին կներկայացվի մուլտիմեդիայի միջոցով:
Ցուցադրության բացման օրը մուտքը կլինի ազատ:
«Ուսուցիչը» ժամանակավոր ցուցադրությունը կգործի մինչև 2020թ.-ի մարտի 1-ը:
Հարակից հրապարակումներ`
- Վաշինգտոնում կայացել է Կոմիտասին նվիրված համերգ
- Գերմանիայում շարունակվում է «Կոմիտասը և իր ժառանգությունը» գիտաժողովը
- Գրադարանավարի օր. նվիրվում է Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյաններին
- Կոմիտասի ծննդյան 150-ամյակի առթիվ Ստամբուլում համերգ կկազմակերպվի
- Կոմիտաս Վարդապետի 150-ամյա հոբելյանին նվիրված համերգ Գերմանիայում
- Ֆրանսահայ Ռուբեն Էլբակյանը ներկայացրել է Կոմիտասի 150-ամյակին նվիրված տեսահոլովակ
- «Կոմիտասի սիրտն ամեն վայրկյան բաբախում էր Աստծուն և իր հայրենիքին ծառայելու մղումով»
- Կոմիտասի պարերգերը՝ մեկ ալբոմում
- Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումների շարք` Շիրակում
- Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ՝ Մոսկվայում
- Մոսկվայում կկայանա Կոմիտասին նվիրված համերգ
- «Գառնի» արգելոց-թանգարանում կկայանա երեկո՝ նվիրված Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակներին
- Առաջին անգամ կհնչի Կոմիտասի «Անուշ» օպերայի հատվածների հիմքով Ա. Ոսկանյանի կողմից ամբողջացված տարբերակը