Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացումից հետո «Իսլամական պետությունը» նոր առաջնորդ է ընտրել
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը նոր ղեկավար է ընտրել՝ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացումից հետո: Այս մասին, ինչպես գրում է Lenta.ru-ն, հայտնի է դարձել Newsweek-ին:
Ըստ աղբյուրների՝ «Իսլամական պետության» ղեկավարի իրավահաջորդը դարձել է Աբդուլա Քարդաշը, որը նաև հայտնի է որպես Հաջի Աբդուլահ ալ-Աֆարի: Նշվում է, որ ալ-Բաղդադին օգոստոսին նրան նշանակել էր ահաբեկիչների «մահմեդական հարցերի գրասենյակի» ղեկավար: Բացի այդ, հայտնի է, որ նա ծառայել է Իրաքում Սադդամ Հուսեյնի օրոք:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպը հայտարարեց ամերիկյան ուժերի կողմից «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին ոչնչացնելու մասին։
Ինչպես ասում էր Թրամփը՝ «նա մահացավ շան պես, ու աշխարհն այսօր արդեն ավելի անվտանդ դարձավ»։ ԶԼՄ-ները հայտնում էին, որ գործողությունը տեղի է ունեցել Սիրիայի Իդլիբ քաղաքի մոտակայքում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում