ԿԲ-ում աշխատավարձները մրցունակ չեն առևտրային բանկերի հետ. Ջավադյան
«Մեր աշխատավարձները, համաձայն ԿԲ մասին գործող օրենքի, պետք է լինեն առևտրային բանկերի միջին աշխատավարձերից ոչ ցածր։ Ավաղ այս պահին ցածր են, ու մենք չենք ուզում այդ տեմպը դնենք բարձրացման մեջ, քանի որ առևտրային բանկերում ավելի բարձր տեմպերով են աշխատավարձները բարձրանում»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Նա նշեց, որ իրենք վեջին տարիներին միայն անդրադարձել են միայն այդ բնականոն աճերին՝ կապված ստաճի, փորձառության հետ։
Ջավադյանի խոսքով՝ իրենք այս պահին մրցունակ չեն առևտրային բանկերի հետ, ինչի պատճառով էլ բավականին լուրջ հոսելիություն ունեն ԿԲ-ից. «Տարեկան միջինը 50-60 աշխատակից ենք ունենում, որ դուրս են գալիս աշխատանքից, այս տարի 100-ից ավել աշխատակից է եկել դուրս: Այս պահին առևտրային բանկերը հաջորդ տարվա համար նախատեսում են աշխատավարձների 8 տոկոսով բարձրացում: Մենք առաջարկել ենք 1,9 տոկոս, այն էլ դա վերաբերելու է բնականոն աճին»։
ԿԲ նախագահը հավելեց, որ այդ առումով հետ են մնալու առևտրային բանկերից։
Հարակից հրապարակումներ`
- Շարունակվելու են տնտեսական կառուցվածքի փոփոխությանն ուղղված քայլերը. Ջավադյան
- Բոլոր ոլորտներում երկրի ստանդարտները պետք է բարձրացնել. Փաշինյան
- 2020թ-ին պաշտպանության ոլորտի ծախսերը կավելանան 25,3%-ով. վարչապետ
- 2020 թվականի համար առաջարկվող 4.9 տոկոս տնտեսական աճը կպահանջի լրացուցիչ ջանքեր. Ջանջուղազյան
- Մենք առաջնորդվում ենք «надейся на лучшее, готовься к худшему» սկզբունքով. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին