Եվրամիությունն այսօր կքննարկի Բրեքսիթի երկարաձգումը
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԵՄ պաշտոնյաները կքննարկեն, թե արդյոք իմաստ ունի երկարաձգել Բրեքսիթը մինչև հունվարի 31-ը: Այս մասին գրում է BBC-ն։
Լոնդոնը հնարավորություն ունի ավելի վաղ լքել Եվրամիությունը, բայց միայն այն դեպքում, եթե Եվրամիության հետ համաձայնագիրը վավերացվի խորհրդարանի կողմից:
Փաստաթղթի տարբերակի նախագիծը, որը կներկայացվի բոլոր 27 երկրների ներկայացուցիչներին, ներառում է Բրեքսիթի երկարաձգման հնարավոր ամսաթվերը՝ նոյեմբերի 30, դեկտեմբերի 31 կամ հունվարի 31:
Եթե հետաձգումը չհամաձայնեցվի, ապա Մեծ Բրիտանիան հինգշաբթի՝ հոկտեմբերի 31-ին, դուրս կգա ԵՄ-ից առանց գործարքի, սակայն սա քիչ հավանական է:
Նշենք, որ այսօր Բրիտանիայի Համայնքների պալատն էլ քվեարկություն է անցկացնելու դեկտեմբերի 12-ին համընդհանուր ընտրություններ անցկացնելու հարցի շուրջ:
Հիշեցնենք, որ Բրիտանիայի խորհրդարանը օրերս քվեարկությամբ հաստատեց վարչապետ Բորիս Ջոնսոնի կողմից ներկայացրած ԵՄ-ի հետ Բրեքսիթի համաձայնագիրը, սակայն մերժեց այն 3 օրում՝ մինչև հոկտեմբերի 31-ն իրականացնելու առաջարկը, ինչին ի պատասխան Ջոնսոնը հանդես եկավ համընդհանուր ընտրությունների առաջարկով։
Հարակից հրապարակումներ`
- Բորիս Ջոնսոնի Բրեքսիթի հաղթանակն ու պարտությունը
- Բորիս Ջոնսոնը սպառնում է «ջնջել» Բրեքսիթի օրինագիծն ու նոր ընտրություններ անցկացնել