Թրամփը պատմել է ԻՊ առաջնորդի ոչնչացման գործում ՌԴ դերի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն իրեն «գերազանց» է պահել՝ թույլ տալով, որպեսզի ամերիկյան ուղղաթիռներն անցնեն Սիրիայի՝ Ռուսաստանի կողմից վերահսկվող օդային հատվածով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիին ոչնչացնելու համար։
Լենտա.ռու-ն գրում է, որ Թրամփի խոսքով, ԱՄՆ-ը նախապես հաղորդել է ռուսական կողմին Սիրիայում հատուկ գործողության մասին, սակայն չի նշել, թե որն է նպատակը։ ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել նաև Թուրքիային, Իրաքին, Սիրիային ու սիրիացի քրդերին աջակցության համար, որ ցուցաբերել են նրանք ԱՄՆ-ին այդ առաքելության ժամանակ։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ալ-Բաղդադիի ոչնչացմամբ զբաղվել են երկրի հատուկ գործողությունների ուժերը։ Բացի ահաբեկիչների պարագլխից, ամերիկյան ուժերը ոչնչացրել են նաև նրա ենթականերին և գրոհայինների մեծ մասին։ Հատուկ գործողության ժամանակ ալ-Բաղդադին պայթեցրել է մահապարտի գոտին։ «Նա մահացավ որպես վախկոտ, փախչելով ու լացելով»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Հատուկ գործողությունն իրականացվել է հոկտեմբերի 26-ին։
Ռիա նովոստին գրում է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը հավաստի տեղեկատվություն չունի Իդլիբում ԱՄՆ իրականացրած օպերացիայի մասին, որի ժամանակ ոչնչացվել է ալ-Բաղդադին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան