Տնտեսություն 10:53 28/10/2019 Հայաստան

Մենք առաջնորդվում ենք «надейся на лучшее, готовься к худшему» սկզբունքով. Նիկոլ Փաշինյան

ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովներում այսօրվանից մեկնարկեցին 2020 թվականի պետական բյուջեի քննարկումները:

Առաջին նիստին, որը տեղի է ունենում ֆինանսավարկային հանձնաժողովում, մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը  ներկայացնելով բյուջեի նախագիծը՝ նախ նշեց, որ 2019 թվականին Հայաստանի տնտեսական աճը կանխատեսվում էր 4,5 տոկոսի մակարդակում, սակայն  եթե նայում են հունվար-սեպտեմբերի տնտեսական ցուցանիշներին, ապա տնտեսական աճի կանխատեսումն այսօր ավելի մեծ է։

«Մենք առաջնորդվում եք առավել պահպանողական սցենարով,  բյուջեի հիմքում դնում ենք ոչ թե ամենալավատեսական կանխատեսումը, այլ՝ որոշակի պահպանողական կանխատեսում՝  ապահովելու համար մակրոտնտեսական կայունությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ կառավարությունը նույն խնդիրը լուծել է 2018 թ-ին, քանի որ բյուջեի նախագծում 4,5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ էր դրված, բայց ապահովել են  5,2 տոկոս աճ:

«Կարծում եմ, որ  սա ճիշտ մոտեցում է՝ ապահովելու համար առավել կայուն մակրոտնտեսական միջավայր: Մենք առաջնորդվում ենք հայտնի՝ «надейся на лучшее, готовься к худшему» սկզբունքով։ Կարծում եմ՝ այս առումով ճիշտ քաղաքականություն է որդեգրված»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը ներկայացնելով որոշ ցուցանիշներ՝ ասաց, որ 2019 թվականի  հունվար-հոկտեմբերին  տնտեսության ակտիվության ցուցանիշը կազմել է 7,1 տոկոս։ Ըստ նրա՝ ակնհայտ է, որ  այս տարի տնտեսական աճը կազմելու է մոտ 7%. «Ֆինանսների նախարարությունը տնտեսական աճի հնարավոր ցուցանիշը գնահատում է 6,3%, իսկ ԿԲ-ն՝ 6,7% տոկոս»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ միջազգային կազմակերպությունները, մասնավորապես, Արժույթի միջազգային հիմնադրամը, Ասիական զարգացման բանկը, բոլորն, առանց բացառության, վերագնահատել են Հայաստանում տնտեսական աճի վերաբերյալ իրենց գնահատականները՝ բարձրացման միտումով. «Այսինքն՝ նախկինում արված կանխատեսումները փոխել են։ Հիմա ավելի բարձր տնտեսական աճ են կանխատեսում Հայաստանի համար, քան նախկինում»։

Վարչապետը նշեց, որ այս տարվա 10 ամսվա տվյալներով արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը կազմել է 9,7 տոկոս, շինարարությանը՝ 4,4 տոկոս, առևտրի շրջանառությանը՝ 8,8, ծառայությունների  աճն էլ կազմել է 15,5 տոկոս: Բացի այդ, 5,9 %-ով ավելացել է միջին ամսական աշխատավարձը:

Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառությանը, ապա, ըստ Նիկոլ Փաշինյանի, արտահանման ծավալը ընթացիկ տարվա 10 ամսվա տվյալներով աճել է  7,9 տոկոս:

«Ընդ որում, տարվա սկզբին մենք խնդիրներ ունեինք արտահանման առումով, մինչև 3 տոկոս կրճատում կար, սակայն այն ժամանակ վստահ էինք, որ այսպիսի ցուցանիշների հասնելու ենք»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով սպառողական գների ինդեքսին՝ վարչապետը նշեց, որ նախորդ տարվա համեմատ գներն աճել են 1,6 տոկոսով:

«Տնտեսագետները շատ նեղսրտում են, երբ գնաճը բարձր է լինում, նույնչափ էլ սրտնեղում են, որ այն ցածր է լինում։ Կարծում եմ՝ 1,6%-ն այն ցուցանիշն է, որը մեր տնտեսագետներին որոշակի կոմֆորտ զգալու հնարավորություն կտա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝  խնդիրներ կան գյուղատնտեսական ցուցանիշների հետ կապված: Մասնավորապես, այս տարվա 10 ամսվա տվյալներով գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է 95,2 տոկոս, այսինքն՝ 4.8 տոկոս նվազում է գրանցվել:

«Այստեղ մի նրբության մասին կուզեի խոսել: Գիտեք, որ Հայաստանում կոնյակի սպիրտի ներկրման հետ կապված որոշակի խնդիր ենք ունեցել: Երկար տարիներ կոնյակի սպիրտ է ներկրվել, որը «տեղավորելու» համար շատ դեպքերում  ցույց են տվել խաղողի մթերման ծավալների ոչ այնքան հավաստի ցուցանիշներ։ Հիմա այդ մեխանիզմները փակված են: Ուզում եմ ասել, որ լավ լուր ունենք գյուղատնտեսության ոլորտի հետ կապված, ըստ էության, 10 ամսվա նախնական օպերատիվ տվյալներով՝ բուսական ծագման գյուղմթերքի արտահանման ծավալներն աճել են 15 տոկոսով, կենդանական ծագման արտադրանքի արտահանումը՝ 3,3 տոկոսով»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը միաժամանակ նշեց, որ «ՀՀ-ում տնտեսությունը շարունակում է ունենալ շատ լավ տրամադրություն»։

«Վերջին տարիներին տնտեսագիտության գլոբալ թրենդն այնպիսին է, որ մարդկանց տրամադրությունը, տնտեսական վարքագիծը համարում են տնտեսագիտական հիմնական գործոն, այսինքն՝ թվերը, հավասարումները, բանաձևերը իրենց տեղը որոշակիորեն զիջում են հանրության տրամադրությանը: Ուզում եմ ասել՝ մեր երկրում տնտեսական բավական բարձր տրամադրություն կա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}