Սանասարյանի գործը քննող դատավոր Բալայանը ներկայացրեց իրեն ինքնաբացարկ հայտնելու հնարավոր հիմքերը
Պետական վերահսկողական ծառայության՝ լիազորություննները կասեցրած պետ Դավիթ Սանասարյանի դեմ հարուցվածք քրեական գործը քննող դատավոր Դավիթ Բալայանն այսօր նշանակված առաջին նիստում հայտարարեց հնարավոր ինքնաբացարկի այն հիմքերը, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են կասկած հարուցել դատավորի անաչառության վերաբերյալ։
«Իմ կողմից ինքնաբացարկ չի ներկայացվում, սակայն ես ցանկանում եմ կողմերին հայտնել մի քանի հանգամանքներ, որոնք առերևույթ կարող են դիտարկվել որպես ինքնաբացարկի հիմք։ Այդպիսի երեք հանգամանք կա, որոնց պաևագայում, ըստ իս, կարող է կողմերի մոտ տպավորություն առաջանալ, որ ես կարող եմ անաչառ չլինել»,-ասաց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բալայանը։
Նա հայտարարեց, որ Սանասարյանի շահերի պաշտպանությունն իրականացնող Արսեն Սարդարյանի հետ հոկտեմբերի 14-18-ը գործուղման են մեկնել արտերկրում, մասնակցել են սեմինարի։
«Այդ հանգամանքն ինձ չի խոչընդոտում, բայց ցանկացա, որ կողմերը տեղյակ լինեն դրա մասին։ Գործուղման մասին ինձ հայտնի է դարձել այս տարվա հունիս ամսին, երբ ես իմացել եմ, որ որտերկիր եմ մեկնելու մեկ փաստաբանի ու մեկ դատախազի հետ։ Գործուղմանը մասնակցել է Շիրակի մարզի դատախազը»,-մանրամասնեց նա։
Տարոն Ավետիսյանի շահերը ներկայացնող Անանյանը դիմել է ՀՔԾ դատարանների դռները շրջափակելու դեպքի հետ կապված, երբ ես փորձել եմ պատուհանից մուտք գործել դատարան՝ իմ մուտքը խոչընդոտելու ոռումով։
«Պարոն Անանյանին ես չեմ լիազորել, ես նրա վստահորդը չեմ, նա որպես մասնավոր անձ է դիմել, հետագայում տեղեկացել եմ, որ քրեական գործ չի հարուցվել։ Հետագայում Անանյանը բողոքարկել է քրեական ործ չհարուցելու վերաբերյալ որոշումը ։ Հիմա գործի քննությունը գտնվում է դատարանում»,-հաջորդ հանգամանքը ներկայացրեց Դավիթ Բալայանը։
Դատավորը որպես երրորդ հիմք նշեց, որ գործով որպես վկա է անցնում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Հայտնի է ձեզ, որ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ինստիտուտի տնօրենն է եղել իմ քեռու որդին։ Նա ազատվել է աշխատանքից, մամուլում այդ հարցը շատ արծարծվեց, ես կաշկանդված չեմ դրանով, բայց քրեական դատավարության օրենսգրքում մի ձևակերպում կա՝ դատավարության այլ մասնակիցներ։ Այս գործով Արսեն Թորոսյանը դատավարության այլ մասնակից է։ Սրանք հիմք չեն կարող հանդիսանալ, որ ես կողմնակալություն ցուցաբերեմ գործը քննելիս, բայց անհրաժեշտ գտա, որ բացահայտեմ, որպեսզի դրանք չդիտարկվեն որպես իմ կողմից թաքցված։ Կխնդրեի կողմերի դիրքորոշումներն ու դիտարկումները ներկայացնել այս առնչությամբ»,-ասաց նա։
Կողմերն ասացին՝ ներկայացված հանգամանքները բավարար հիմքեր չեն դատավորին ինքնաբացարակի միջնորդություն ներկայացնելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավել են Արսեն Թորոսյանի ու Սամվել Ադյանի կեղծ ցուցմունքների հիման վրա
- Դավիթ Սանասարյան․ Մեղադրանքը չեմ ընդունում
- Դավիթ Սանասարյանի գործը մակագրվել է դատավոր Դավիթ Բալայանին
- Վանեցյանը հերքում է Դավիթ Սանասարյանի գործը կոծկելու հրահանգի մասին լուրերը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները