Ռուսական ռազմական ոստիկանությունը սկսել է քրդերին դուրս բերել թուրք-սիրիական սահմանից
Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը օգնում է թուրք-սիրիական սահմանից 30 կմ խորության վրա գտնվող քրդական ինքնապաշտպանական ստորաբաժանումներն ու դրանց զենքերը դուրս բերելու հարցում։ Այս մասին, ինչպես գրում է Ռիա Նովոստին, ասվում է պատերազմող կողմերի Հաշտեցման կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Սերգեյ Ռոմանենկոյի ելույթում:
Ռոմանենկոն հստակեցրել է, որ ռուսները գործում են սիրիական տարածքում՝ թուրքական «Խաղաղության աղբյուր» գործողության գոտուց դուրս: Քրդերի դուրսբերմանն աջակցությունը կկատարվի մինչև վաղը ժամը 18:00:
«Դրանից հետո ռուս-թուրքական համատեղ պարեկությունը կսկսվի տասը կիլոմետր խորության վրա՝ սահմանից դեպի արևմուտք և արևելք գործողությունների տարածքից, բացառությամբ Կամիշլի քաղաքի», - ավելացրել է Ռոմանենկոն:
Քրդական ստորաբաժանումները պետք է լքեն նաև Մանբիջ ևԹալ Ռիֆատ քաղաքները։
Ընդգծվում է, որ ռուսական կողմը գործում է Մոսկվայի և Անկարայի միջև փոխըմբռնման ստորագրված հուշագրի, որը Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել են հոկտեմբերի 22-ին Սոչիում:
Հարակից հրապարակումներ`
- Թրամփ. «Եթե Թուրքիան կրակ բացի քրդերի դեմ, լայնամասշտաբ պատժամիջոցներ կկիրառեմ»
- Սիրիայի շուրջ Էրդողան-Պուտին պայմանավորվածությունները բարդ կոմպրոմիսի արդյունք են. Ռուբեն Սաֆրաստյան
- Թուրքիան ու Ռուսաստանը պայմանավորվեցին Սիրիայի իրավիճակի շուրջ. կնքվեց հուշագիր
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում