Հայաստանից առաջին անգամ երաժշտական խումբ է մասնակցել «Սերվանտինո» փառատոնին
Արամ Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոն (Արմինե Գրիգորյան-դաշնամուր, Կարեն Շահգալդյան-ջութակ, Կարեն Քոչարյան - թավջութակ) հոկտեմբերին 2- 20-ը հրավիրվել է Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Սոչի, Կրասնոդար, Մեխիկո, Մերինդա, Կանկուն, Գուանաջուատո քաղաքներ համերգների: Դաշնամուրային տրիոյից հայտնում են, որ համերգները նվիրված էին Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին և Արամ Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոյի հիմնադրման 20-ամյա հոբելյանին: Համերգները նպաստել են հայ երաժշտարվեստի տարածմանը և կատարողական ուժերի ճանաչման ընդարձակմանը:
Արամ Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոն մասնակցել է նաև Մեքսիկայում 47-րդ անգամ անցկացվող հռչակավոր «Սերվանտինո» փառատոնին, որին առաջին անգամ հրավիրված էր երաժշտական խումբ Հայաստանից:
Շրջագայությունը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարարության, Մեքսիկայում Հայաստանի դեսպանության և Եվրոպական մշակությային աջակցության հիմնադրամի աջակցությամբ: