Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Այսօր պայքարի մեջ կներգրավվի Հայաստանի ևս 5 մասնակից
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում է ըմբշամարտի Մ-23 աշխարհի առաջնությունը: Մրցումային առաջին օրը մրցագորգ դուրս եկավ Հայաստանի 4 ներկայացուցիչ: Ռազմիկ Միսակյանը, Վազգեն Թևանյանը, Արման Անդրեասյանը պարտվել են որակավորման փուլում, իսկ Արման Ավագյանը հասնելով քառորդ եզրափակիչ, զիջել է թուրք մրցակցին: Սակայն մեր ըմբիշներին հաղթած մարզիկները չեն հասել եզրափակիչ, և մերոնք մեդալի համար պայքարելու հնարավորությունից զրկվել են:
Այսօր պայքարի մեջ կներգրավվի Հայաստանի ևս 5 մասնակից: Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից՝ հանդիպելով մոնղոլ Չինզորիղ Ցերմային:
Որակավորման փուլում 74 կգ քաշային Խաչատուր Պապիկյանի մրցակիցը կլինի թուրք Ֆարզի Էրյլիմազը:
86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանի մրցակիցը որակավորման փուլում կլինի իրանցի Կամրան Ղորբան Ղասեմփուրը:
Որակավորման փուլից կսկսի նաև 92 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը, որտեղ նրա մրցակիցը կլինի Իտալիայի ներկայացուցիչ Ուիլիամ Րաֆֆին:
125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը պայքարին կներգրավվի 1/8 եզրափակչից և քառորդ եզրափակչի ուղեգիրը կվիճարկի հնդիկ Պրատապ Արյանի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա