Ընդդիմադիր կուսակցապետ. «Թուրքիայի քաղաքացու պարտքն է պալատական իշխանությունից պաշտպանել ժողովրդավարությունը»
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Թուրքիայի հանրապետության տոնի կապակցությամբ հոդված է հրապարակել, որտեղ քննադատության է ենթարկել իշխանություններին:
Ընդդիմադիր կուսակցապետը նշել է, որ երկիրը հիմա նոր պալատական իշխանության առջև է կանգնած: Իշխանությունները սեփական շահերի համար հաջողել են Թուրքիան պոկել խորհրդարանական ժողովրդավարությունից:
Քըլըչդարօղլուն Թուրքիայի քաղաքացու պարտքն է համարում պալատական իշխանությունից պաշտպանել ժողովրդավարությունը, շարժվել դեպի բացարձակ արդարադատություն, տնտեսական անկախություն և սոցիալական պետության վրա հիմնված արտադրություն:
«Ժողովրդավարության պսակը հանրապետությունն էր, իսկ ժողովրդավարությն հերթն է հանրապետության պսակը լինելու»,-նկատել է տվել կուսակցապետը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Հանրապետությունը հիմնադրվել է 1923թ. հոկտեմբերի 29-ին Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի կողմից: Աթաթուրք տիտղոսը թուրքերեն նշանակում է «թուրքերի հայր»: Քեմալի հիմնած «Ժողովրդահանրապետական» կուսակցությունն այսօր համալրում է խորհրդարանական ընդդիմության շարքերը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան