Թալին Տեր-Մինասյան՝ Երևան և Նորիլսկ. երկու գրքի շնորհանդես
Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում նոյեմբերի 1-ին տեղի է ունենալու պրոֆեսոր Թալին Տեր-Մինասյանի հեղինակած միանգամից երկու գրքի շնորհանդես՝ «Երևան. կառուցապատում խորհրդային տարիներին» և «Նորիլսկ»: Թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ առաջինը՝, «Երևան. կառուցապատում խորհրդային տարիներին» վերնագրով գիրքը, նվիրված է Ալեքսանդր Թամանյանի որդուն՝ Գևորգ Թամանյանին, հեղինակը դիտարկել և ներկայացրել է Երևանը որպես XX դարի ընթացքում ձևավորված Հայաստանի մայրաքաղաք, այդ թվում խորհրդային Անդրկովկասի և հետխորհրդային շրջանի համատեքստում:
Իսկ «Նորիլսկ» վերատառությամբ գրքում հեղինակը անդրադարձել է հայ անվանի այն արվեստագետներին, ովքեր մեծ ներդրում են ունեցել Նորիլսկ քաղաքի զարգացման, ձևավորման և կայացման գործում:
«Մեզանում ընդունված է հպարտանալ Միքայել Մազմանյանի և Գևորգ Քոչարի աշխատանքով սիբիրյան այդ քաղաքում, սակայն մենք իրականում շատ քիչ բան գիտենք այդ աշխատանքի արդյունքների մասին»,- նշում են թանգարան-ինստիտուտից։
Թալին Տեր-Մինասյանը ԽՍՀՄ, ՀՀ և Անդրկովկասյան երկրների պատմությամբ, զարգացմամբ և ձևավորմամբ է հետաքրքրված, հեղինակել է նաև «Խորհրդային միությունը և փոքրամասնությունները Մերձավոր Արևելքում», «Ժառանգությունը և ճարտարապետությունը հետխորհրդային պետություններում» և այլ գրքեր:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան