Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում սանհանգույցի վթարից վնասվել են որոշ ցուցանմուշներ
Այսօր Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շուշան Ավագյանը ահազանգել է Լոռու մարզպետարան և տեղեկացրել, որ թանգարանի երկրորդ հարկում գտնվող սանհանգույցի վթարման հետևանքով շենքի մի զգալի հատվածը ողողվել է ջրով և վնասել որոշ ցուցանմուշներ, իրեր:
Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի ու մշակույթի և սպորտի բաժնի մասնագետ Մհեր Մելիքյանի ուղեկցությամբ եղել է թանգարանում: Տնօրենը ներկայացրել է ստեղծված իրավիճակը, տեղեկացրել, որ դեռևս վնասի ամբողջական չափը ճշտված չէ:
Գայանե Մարկոսյանն ասել է, որ հնարավորինս սեղմ ժամկետներում մարզպետարան ներկայացնել վնասի մասին տեղեկատվություն, որպեսզի մարզպետարանի աջակցությամբ վերականգնվի թանգարանի բնականոն գործունեությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան