Միրզոյանական մրցույթի մրցանակակիրների ստեղծագործությունները կհնչեն Սանկտ Պետերբուրգում
Հայաստանի և Ռուսաստանի կոմպոզիտորների միության համագործակցության արդյունքում Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 6-րդ մրցույթի մրցանակակիրների ստեղծագործությունները նոյեմբերի 5-ին կհնչեն Սանկտ Պետերբուրգում կայանալիք «Земля детей» 30-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, որն անցկացվում է ՌԴ մշակույթի նախարարության, ՌԴ Սանկտ Պետերբուրգի կոմպոզիտորների միության, Սանկտ Պետերբուրգի երաժշտական ֆոնդի, Սանկտ Պետերբուրգի մշակութային հանձնաժողովի համատեղ ջանքերով:
ՀՀ կոմպոզիտորների միության կայքից տեղեկանում ենք, որ «Իմ սիրելի գիրքը» խորագիրը կրող համերգի ընթացքում հայ հեղինակների ստեղծագործությունները հանդիսատեսին կներկայացվեն այն հեքիաթների անվանումներով, որոնց, հենց իրենց՝ հեղինակների կարծիքով, բնութագրում է իրենց երաժշտությունը: Համերգին Միրզոյանական մրցանակակիրներից կներկայանա Ռուբեն Ավագյանը, իսկ մյուս հայ պատանի ստեղծագործողների՝ Սյուզաննա Աղամալյանի, Մերի Առակյանի, Էդուարդ Ալեքսանյանի, Էրիկա Մարկոսյանի, Էդգար Մխիթարյանի, Էմիլի Հովհաննիսյանի ստեղծագործությունները կհնչեն ՌԴ-ում բնակվող երաժիշների, ինչպես նաև Սանկտ Պետորբուրգում ՀԿՄ ներկայացուցիչ, կոմպոզիտոր Սոֆյա Միքայելյանի կատարմամբ: Վերջինս մեծ ներդրում է ունեցել այս նախագծի իրականացման գործում:
Համերգը կվարի կոմպոզիտոր Եվգենի Պետրովը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան