Բժշկական եզրակացություն. Մանվել Գրիգորյանը ներկայիս առողջական վիճակով կարող է մասնակցել դատական նիստերին
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ուսումնասիրելու համար կազմված միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի փորձաքննության արդյունքներն այսօր դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակվեց դատական նիստի ժամանակ։ Նա թվարկեց հիվանդությունները, որն ընդհանուր 25 տող է:
Եզրակացության համաձայն, ախտորոշման մեջ նշված հիվանդությունները և նրանց բարդությունների արտահայտման աստիճանները չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի որոշման 2-րդ հավելվածով նախատեսված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին։ Ներկա առողջական վիճակով Մանվել Գրիգորյանը կարող է բուժումները ստանալ Հայաստանի որևէ հիվանդանոցում՝ հագեցած մասնագիտական ծառայություններով, իսկ ՔԿՀ-ում կարող է բուժում ստանալ, եթե այն ապահովված լինի էնդոկրին և ինտենսիվ թերապիայի ծառայություններով։ Փորձաքննության արդյունքներով, Մանվել Գրիգորյանի հիվանդությունների ընթացքում առկա է բացասական դինամիկա։
«Ըստ փորձաքննության եզրակացության՝ Մանվել Գրիգորյանի ներկա առողջական վիճակը պայմանավորված շաքարային դիաբետի տևական դեկոմպենսացիայի փուլով, նույնպես կարող է պարունակել կյանքին վտանգ սպառնող ռիսկեր, սակայն հանձնաժողովը նշում է, որ համապատասխան բուժում և սննդակարգի պահպանման պայմաններում, ամենայն հավականությամբ, հնարավոր է տեղի ունենա դեկոմպենսացիայի փուլի անցում կոմպենսացիայի՝ հավասարկշռված փուլի, որի պարագայում կյանքին վտանգ սպառնող ռիսկերը կլինեն նվազագույն»,- կարդաց դատավորը:
Մ. Գրիգորյանն ներկա առողջական վիճակով կարիք ունի բժշկական հասատատությունում համալիր բուժական, խորհրդատավական միջոցառուների, որոնց ծավալը որոշվում է բուժող բժիշկների կողմից, նշված բումիջոցառումները հնարավոր է իրականացել ՀՀ որևէ բժշկական հասատատությունում:
Ըստ եզրակացության, Մանվել Գրիգորյանի ներկայիս առողջական վիճակը չի հանդիսանում խոչընդոտ դատական նիստերին մասնակցելու համար, մասնավորապես նրա տեղաշարժը կարելի է ապահովել կողմնակի անձնաց և օժանդակ սարքավորւմների կիրառմամբ, իսկ նիստերի ընթացքում, ըստ անհրաժեշտության, կարելի է ապահովել բժշկի հսկողություն:
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Պաշտպանների մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունները, սակայն մերժվել են։ Մ. Գրիգորյանն արդեն ամիսներ շարունակ գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Այնպես են անում, որ Մանվել Գրիգորյանը լավագույն հիվանդանոցում դանդաղ մահանա
- Պաշտպան. Մանվել Գրիգորյանի նկատմամբ խոշտանգումն ակնհայտ է
- Մանվել Գրիգորյանի փաստաբանը միջնորդեց նիստերն անցկացնել հիվանդանոցում
- Պաշտպան. Մանվել Գրիգորյանը չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել
- Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպաններին
- Մանվել Գրիգորյանի այսօրվա կարգավիճակը շատ մտահոգիչ է. Դավիթ Տոնոյան
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Հարիր չէ Հայաստանին, որ տևական ժամանակով անձին խոշտանգեն
- Պաշտպան. Մանվել Գրիգորյանի գործով երևում է առողջապահության նախարարի անգործությունը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան