Ի պաշտոնե իրավունք չունեմ հրապարակել որևէ գաղտնի փաստաթուղթ. Ռոմանոս Պետրոսյանը՝ աշխատավարձերի մասին
«Ի պաշտոնե իրավունք չունեմ հրապարակել որևէ գաղտնի փաստաթուղթ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն՝ անդրադառնալով մարզպետների աշխատավարձերի բարձրացմանը։
Նրա խոսքով՝ աշխատավարձերի մասին վարչապետը բավականին ընդգրկուն ելույթ է ունեցել, որին հաջորդել է վարչապետի խոսնակի պարզաբանումը, որում անդրադարձել է կառավարության անդամների, փոխնախարների, մարզպետների աշխատավարձին։
«Մարզպետների մասին անդրադարձ կա վարչապետի խոսնակի պարզաբանման մեջ, խնդրում եմ ծանոթանալ այդտեղից: Գաղտնի որևէ փաստաթղթի բովանդակության հետ կապված՝ ես իրավասու չեմ մեկնաբանություն տալ»,- ընդգծեց Ռոմանոս Պետրոսյանը։
Անդրադառնալով պարգևավճարներին, մասնավորապես, պատասխանելով հարցին, թե պաշտոնյաները սովորաբար պարգևավճարներ հիմնականում տալիս են իրենց թիմակիցներին, Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ պարգևավճարներ ստացել են մարզպետարանի բոլոր աշխատակիցները, իսկ տարեմուտին՝ մարզպետարանի ենթակայության հաստատությունների՝ դպրոցների, բուժհաստատությունների աշխատողների գրեթե 90 տոկոսը։
«Միայն այն բուժհաստատություններն ու դպրոցները, որոնք ֆինանսական բացեր են ունեցել և վնասով են տարին փակել, պարգևավճար չեն ստացել»,- ասաց Կոտայքի մարզպետը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի պարզաբանումները՝ գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձ բարձրացնելու մասին
- Իշխանականների բարձրացված աշխատավարձի մասին լավագույններից
- Չի կարող ժողովրդին պատկանող գումարը գաղտնի ընթացակարգերով ծախսվել. Մարուքյան
- Գագիկ Ծառուկյան. Աշխատավարձի թաքուն բարձրացումը վիրավորական է
- «Հետք». Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է