Քաղաքական 12:52 29/10/2019 Հայաստան

Ստյոպա Սաֆարյանին հիշեցնում են՝ ՄԱՀՀԻ-ն ԱՄՆ-ից գումար է ստանում Հայաստանում ժողովրդավարության կայացման համար

«Մուտքը news.am, hayeli.am, 168.am, yerevan today, 7or.am, livenews.am, 5-րդ ալիք ու Երկիր մեդիա հեռուստաընկերությունների և այլ քարոզչամիջոցների առջև փակ է: Սույն լրատվամիջոցներին ներկայացնող լրագրողները, տեսախցիկները դուրս են հանվելու դահլիճից»։

Այսօր նախատեսված քննարկման անոնսն այս սպառնալիքով  է տարածել  քաղաքագետ, նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը։



Հայտարարությանն առաջինն արձագանքեցին ԶԼՄ-ները, նրանցից  մի քանիսը գործընկերային համերաշխությունից ելնելով  կբոյկոտեն «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» խորագրով քննարկումը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը Panorama.am-ին  ասաց՝ հայտարարություն են պատրաստում, կտարածեն ավելի ուշ։

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը Panorama.am-ի հետ զրույցում միանգամայն անընդունելի  համարեց լրատավիջոցներին այդպես տեսակավորելը և խտրականություն սահմանելը հատկապես այն կազմակերպության՝ ՄԱՀՀԻ-ի կողմից, ուր ինքը քանիցս հաճույքով հյուրընկալվել է:

«Սա դեմ է բազմակարծության ապահովմանը և խոչընդոտ է լրագրողների մասնագիտական աշխատանքին: Իհարկե, ՄԱՀՀԻ-ին ազատ է որոշելու, թե ում հրավիրի կամ ոչ, ի վերջո, ցանկացած կառույց կարող է նաև փակ, չլուսաբանվող քննարկումներ անել, սակայն  որոշակի ԶԼՄ-ների արգելել մուտք գործել քննարկմանը՝ անընդունելի է: Մանավանդ որ, ՄԱՀՀԻ-ն ԱՄՆ-ից ֆինանսական հատկացումներ է ստանում նաև Հայաստանում ժողովրդավարության  կայացման համար»,-ասաց Նարինե Մկրտչյանը։

Մամուլի ազգային ակումբի նախագահի խոսքով, Հայաստանում հասարակական մթնոլորտը պետք  է փոխել,  քանի որ հասարակական կարծիքի, հասարակության բևեռացումը վատ ուղեցույց  է ժողովրդավարական պետության, ազատ հասարակության կայացման համար:

«Հայաստանում պետք է բազմակարծություն  ապահովվի. մենք տեսել ենք ոչ հեռու անցյալում, թե ինչպես են ԶԼՄ-ները. լրագրողները իշխանությունների կողմից բաժանվում յուրայինների և  թշնամիների: Սա չպետք է կրկվի: Սա միանգամայն անընդունելի է»,-ընդգծեց Մկրտչյանը։

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, ով նաև 168.am-ի խմբագիրն է, Panorama.am-ի հետ զրույցում ասաց, եթե նույնիսկ իր խմբագրած լրատվամիջոցն այդ ցանկում չլիներ, միևնույն է՝ ինքը դատապարտելու էր նման վերաբերմունքը։

«Սա առաջին դեպքը չէ, մեկ ու կես տարի է՝ մենք ականատես ենք լինում,  թե լրագրողներին, ինչպես նաև ողջ հասարակությանը, բաժանում են սևերի ու սպիտակների։ Հիշենք, որ լրատվամիջոցների ցանկ էին կազմել ու պաշտոնյաները, իշխանական պատգամավորներն իրենց հետևորդներին հրահանգում էին, թե ինչը կարդալ, ինչը չկարդալ։ Կամ ինչպես հիշում եք, Նիկոլ Փաշինյանը լայվ էր մտել ու հայտարարում էր, որ լրատվամիջոցների 90 տոկոսը նախկին իշխանությունների հովանավորության ներքո են։ Սա էլ այդ տրամաբանության մեջ է տեղավորվում։ Ցավոք, նման շահարկումների առարկա են դառնում նաև նման թեմաները, որոնք հետաքրքրում են հասարակության լայն զանգվածներին»,-ասաց նա։

Միության նախագահն ընդգծում է, որ քննարկման մասնակից բանախոսների կարծիքը որևէ մեկի համար նորություն չէր լինելու,  նույնիսկ սկսնակ լրագրողը կարող է ասել, թե այդ բանախոսներից որ մեկն ինչ կարող է ասել հոկտեմբերի 27-ի մասին, ավելին, կարող է նշել, թե մինչև հեղափոխություն նրանք ինչ կարծիք են ունեցել, իսկ հեղափոխությունից հետո ինչպես է այն փոփոխվել։

«Սա դատապարտելի  երևույթ է, ոտնձգություն է ժողովրդավարական արժեքների,  խոսքի և մամուլի ազատության նկատմամբ, այն պետք է դատապարտվի։ Ես ուրախ եմ, որ իմ գործընկերներից շատերը հայտարարել են, որ չեն մասնակցելու այդ քննարկմանը»,-ասաց Սաթիկ Սեյրանյանը։

Panorama.am-ի գլխավոր խմբագիր Անահիտ Ոսկանյանն էլ նկատեց՝ ու թեև Panorama.am-ը չի տեսնում իրեն նշված և ոչ խմբում, նման անհարգալից մոտեցումը մարդկանց, լրատվամիջոցներին և իրավիճակին գնահատելով ոչ հարիր, մանավանդ՝ Հանրային խորհրդի անդամին, թույլ է տալիս անտեսել այս և նման հայտարարություններով զուգահեռվող «միջոցառումները»։

Քննարկմանը հրավիրված Անահիտ Բախշյանը հայտարարել է, որ քննարկմանը մասնակցել չի կարող, քանի որ  ԱՄՆ-ից ժամանած քույրերի ու եղբոր հետ քաղաքից դուրս է եկել։

«ՄԱՀԻԻ-ի տնօրենը Ստեփան Սաֆարյանն է, ինքն է որոշում քննարկման ձևաչափը, իսկ ԶԼՄ-երի ներկայացվածության հարցով՝ համամիտ չեմ»,-նշել է Բախշյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}