
«Ժողովուրդ». Բյուջեն հեղափոխական չէ, ինչպես հայտարարում են իշխանական թևից
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Բյուջե-2020-ի քննարկման հենց առաջին «ռաունդում» երեկ ընդդիմադիրներն Աժ-ում պնդել են՝ բյուջեն հեղափոխական չէ, ինչպես հայտարարում են իշխանական թևից: ԲՀԿ խմբակցությունից Միքայել Մելքումյանի խոսքով` բյուջեի կառուցվածքում որևէ փոփոխություն չկա. «Օտարերկրյա ուղղակի ներդրումները 2018 թ. հունվար-հունիս ամիսներին եղել են 38 մլրդ դրամ, 2019 թ. հունվար- հունիսին ունեցել ենք 7,8 մլրդ: Այս ցուցանիշները այնքան հեռու են այն ցանկալի կետից, որի հիման վրա բավարար տնտեսական աճ ապահովենք»:
«Իմ քայլ»-ից Կարեն Սարուխանյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է. «Սա հեղափոխական բյուջե է, ու մեր հասարակությունը լավ է ապրելու»: Իսկ քննարկմանը ներկա վարչապետ Փաշինյանը պարզաբանել է՝ 2020-ին 7%-ին մոտ տնտեսական աճ են ակնկալում, տնտեսական ակտիվություն է սպասվում հատկապես Հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին