Կանայք դժվարությամբ են հրաժարվում ծխելուց
Փորձագետներն ուսումնասիրություն են անցկացրել և պարզել, որ կանայք ավելի դժվարությամբ են հրաժարվում ծխախոտից, քան տղամարդիկ: goroday.ru-ի հաղորդմամբ, հետազոտության արդյունքները ներկայացվել են Կանադայի կոնգրեսում սրտանոթային հիվանդություններին նվիրված քննարկմանը:
Ծխելը ոչ միայն վատ սովորություն է, նաև վտանգավոր առողջության համար: Հայտնի է, որ ծխելն աշխարհում վաղաժամ մահվան ամենատարածված պատճառներից մեկն է: Այդ սովորության դեմ պայքարի համար կիրառվում է դեղորայքային թերապիա: Վերջերս գիտնականները որոշել են ծխախոտից հրաժարվելու հետ կապված հետազոտության անցկացնել: Հետազոտության ընթացքում Տորոնտոյի կլինիկաների 233 հիվանդի շրջանակում փորձարկում են արել: Արդյունքում պարզվել է, որ կանանց մոտ ծխախոտից հրաժարվելու ընթացքում ավելի հաճախ է դեպրեսիա ու անհանգստություն առաջանում, քան տղամարդկանց մոտ: Հենց այս հետևանքներն էլ հրահրել է նրանց վերադառնալ վատ սովորության: