Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը ներկայացրել են «Արվեստանոց» ցուցադրությունը
Շարունակելով Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) տասնամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ Կենտրոնը հոկտեմբերի 26-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղում ներկայացրել է Beeline-ի աջակցությամբ իրականացված «Արվեստանոց» ցուցադրությունը, որը կտևի մինչև նոյեմբերի 14-ը:
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Գաֆէսճեան պատանեկան խորհրդի «Արվեստանոց» կրթական նախագծի արդյունքում ստեղծված ցուցադրությունը տեղի էր ունեցել դեռևս 2018 թ. փետրվար-հունիս ամիսներին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, ինչպես նաև 2019թ.-ին Դիլիջանի միջազգային դպրոցում և ԹՈՒՄՈ Գյումրիում: Ֆոտոպատումը ներկայացնում է տասը ժամանակակից հայ նկարիչներին և նրանց արվեստանոցները, որտեղ Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամների աչքերով բացահայտվում է արվեստագետների ստեղծագործական միջավայրն ու դրա բազմազանությունը:
«Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամները միշտ հանդես են գալիս հետաքրքրական և ստեղծագործ նախաձեռնություններով, որոնց շարքում առանձնանում է «Արվեստանոց» նախագիծը: Շատ ուրախ ենք այս նախագծի արդյունքում ստեղծված ցուցադրությամբ հանդես գալ Հայաստանի մարզերում: Շնորհակալ ենք մեր մշտական գործընկեր Beeline-ին, ում աջակցության շնորհիվ կարողանում ենք իրականացնել այսպիսի յուրօրինակ ծրագրեր: Շնորհակալություն ենք նաև հայտնում Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն պարոն Արման Ծատուրյանին՝ համագործակցության համար», - նշել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
«Գաֆէսճեան արվեստի կենտրոնը մեծ և կարևոր գործ է անում՝ աջակցելով երիտասարդներին արվեստի ոլորտում առաջին քայլերն անելու հարցում: Շատ կարևոր է, որ այդ գործը չսահմանափակվի Երևանով ու Հայաստանի այլ մարզերն էլ ներգրավված լինեն այս գործընթացներում, թե՛ որպես մասնակից, թե՛ որպես հանդիսատես: Մենք էլ ուրախ ենք այս ամենին մաս կազմել և մեր ուժերի չափով աջակցել երիտասարդ արվեստագետների աճին ու զարգացմանը»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011 թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը:
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ի աշխատակիցները ՎԵՈՆ խմբի գլոբալ Digithon-ի հաղթողների ցանկում են
- Beeline ստարտափ ինկուբատորի 5-րդ շրջափուլի ռեզիդենտները ներդրում և մրցանակներ են ստացել
- Beeline-ը նորացված առցանց խանութի վերագործարկման առթիվ նվիրում է անլար ականջակալներ
- Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը ներկայացնում են «Պատանի արվեստագետների հարթակ» նախագիծը
- Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի ծրագրի շրջանակում մեկնարկել է չորրորդ փուլը
- Ինչի՞ համար Beeline-ը վճարեց 850 մլն. դոլար
- Beeline-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է անցկացրել Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցի ուսանողների համար
- Beeline-ի աջակցությամբ 110 դպրոցականներ սովորեցին օգտվել թվային հնարավորություններից
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան