Քաղաքական 12:19 29/10/2019 Հայաստան

Նիկոլ Փաշինյան․ ՌԴ նախագահը խոստացավ ու խոսքը պահեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական Kommersant պարբերականին՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում մի շարք կարևոր հարցերի, Սիրիայում հայերի պաշտպանության հարցին, գազի գնին։

Սիրիայում հայերի անվտանգություն

Հարցին, որ Սոչիի պայմանավորվածություններով անդրադարձ է եղել  նաև Սիրիայում հայերի անվտանգությանը, Փաշինյանը նշել է, որ Կամիշլի քաղաքում ապրում է մոտ 3000 հայ։ Նրանց անվտանգության մասին, ինչպես ասել է Փաշինյանը, ինքը խոսել է ՌԴ նախագահ Պուտինի հետ, որպեսզի հաշվի առնվեն մասնավորապես հայերի շահերը, մասնավորապես, Կամիշլիում, քանի որ այդ ժամանակ այնտեղ լարվածությունը շատ մեծ էր ՝ Թուրքիայի ներխուժման պատճառով:

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին և հույս հայտնել , որ ձեռք բերված պայմանավորվածությունները կիրականացվեն, և հայերի անվտանգության շահերը կշարունակվեն հարգվել:

«ՌԴ նախագահը խոստացավ ու խոսքը պահեց»,-ասել է Փաշինյանը։

Հայաստանի կենսաբանական լաբորատորիաներ

Խոսելով Հայաստանում կենսաբանական լաբորիատորիաների մասին, որոնք վերազինվել են Պենտագոնի միջոցներով, ու դրանց հասանելիությունը ռուս մասնագետներին, Փաշինյանն ասել է, որ աշխատում են ՌԴ-ի հետ հուշագրի վրա, որը թույլ կտա ռուս մասնագետներին մուտք ունենալ այդ լաբորատորիաներ:

«Անցյալ տարի ռուս մասնագետներին թույլ տրվեց մուտք գործել այդ հաստատություններ ՝ համոզվելու, որ դրանք որևէ սպառնալիք չեն պարունակում Ռուսաստանի համար: Դրանք, ընդհանուր առմամբ, չունեն ռազմական նշանակություն, այլ կենսաբանական լաբորատորիաներ են, որոնք օգտագործվում են զուտ բժշկական նպատակներով»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այդ լաբորատորիաները Հայաստանի սեփականությունն են, ինչը շատ կարևոր է: 

Հարավ-Կովկասյան երկաթուղի

Հարավ-Կովկասյան երկաթուղու աշխատանքի հետ կապված խնդիրների ու այն տեղեկությունների մասին, թե ռուսական կողմը պատրաստվում է վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի երկաթուղիների կառավարման վերաբերյալ համաձայնագիրը՝ Փաշինյանն ասել է, որ խնդիրը քաղաքականացվում է լրատվամիջոցների կողմից և այն զուտ տնտեսական խնդիր է, ներդրումների արդյունավետության հարց:

«Մենք ակտիվորեն աշխատում ենք «Ռուսական երկաթուղիներ»-ի հետ, և մենք ունենք նախնական պայմանավորվածություններ, որ կաշխատենք, որպեսզի ՀԿԵ-ի ներդրումային ծրագիրը Հայաստանում ավելի արդյունավետ լինի: Մենք քննարկում ենք այս հարցը մեր ռուս գործընկերների հետ: Ես չեմ ուզում ասել, որ վստահ եմ, բայց համարյա համոզված եմ, որ մենք համաձայնության կգանք»,-ասել է Փաշինյանը, հավելելով, որ  պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու որևէ նախադրյալ չի տեսնում:

Գազի գին

Գազի գինը, ըստ պարբերականի, ևս մեկ խնդրահարույց հարց է: Բոլորն ակնկալում են, որ գները կբարձրանան, միակ հարցն այն է, երբ` ձմռանը, թե գարնանը:

Փաշինայնը նշել է, որ գազի գնի վերաբերյալ  ռազմավարական դաշնակիցների միջև բանակցություններ են ընթանում, և դա կբերի կոնկրետ արդյունքների:

«Ես դրանում վստահ եմ: Մենք այժմ Հայաստանում շատ լավ դինամիկա ունենք տնտեսության մեջ: Այս հարցը մեզ համար կարևոր է ոչ միայն գազի գների առումով, այլև տնտեսական զարգացման հարց է: Կարծում եմ, մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի համար կարևոր է, որ գազի գինը լինի այնպիսին, որ չխախտի ՀՀ տնտեսական զարգացման դինամիկան»,-ասել է վարչապետը։

Իսկ թե ո՞ր գինն է, որ  չի խախտի այդ դինամիկան, Փաշինյանն ասել է, որ սա արդեն հաշվարկների խնդիր է, և այժմ զբաղված են այդ հաշվարկներով․ «Որոշումը կլինի դաշնակցային, այլ կերպ չի կարող և չպետք է լինի»:

Վարչապետը նշել է, որ  նախորդ տարվա ընթացքում մեր ներքին գազի գինը չի փոխվել,  իսկ գնման գնի ավելացումը շատ կարևոր չէ Հայաստանի ներսում սպառողների տեսակետից:

«Մեզ համար կարևոր է, որ «Գազպրոմ-Արմենիա»-ի գործերը կարգին լինեն: Մենք պետք է մշակենք այնպիսի բանաձևեր, որ և «Գազպրոմ-Հայաստանի» գործունեությունը լինի արդյունավետ,  և գազի գինը»,-ասել է Փաշինյանը։

Ճշտող հարցին, թե Հայաստանը բանակցում է գնի ընդհանրապես չբարձրացնելու, թե բարձրացնել, բայց ոչ էականորեն, Փաշինյանը կրկնել է, որ բանակցությունները նրա շուրջ են, որ գինը ձեռնտու լինի Հայաստանի տնտեսությանը, որպեսզի չխախտի տնտեսական աճն ու տեմպը, ինչը արտահայտվում է տնտեսական դինամիկայով: Փաշինյանը չի ցանկացել ասել , թե ներկայիս 1000 խմ-ի գազի դիմաց 165 դոլարը խախտում է դինամիկան, թե ոչ, ասելով, որ կարևորը բովանդակությունն է, ոչ թե թվերը։

Ռուսական «ORSIS»  ընկերության հայտի չեղարկում

Պարբերականը հարց է ուղղել ռուսաստանյան «ORSIS»  ընկերության զենքի վաճառքի տենդերի մասնակցության հայտի մերժման վերաբերյալ, Փաշինյանն ասել է, որ սա աննախադեպ բան չէ, մրցույթ է, առաջարկի, պահանջարկի խնդիր է:

«Ոչինչ չկա մեկնաբանելու: Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ռուսաստանը Հայաստանի համար թիվ մեկ գործընկերն է: Այնպես որ, այդպես է և այդպես էլ կլինի: Մեկ ընկերության և մեկ գործարքի հետ կապված իրավիճակը, չեմ կարծում, որ այնքան շոշափելի է, որ հիմա պետք է քննարկենք»,-ասել է Փաշինյանը:

Ադրբեջանին զենքի վաճառք

Ադրբեջանին ՀԱՊԿ երկրների կողմից զենք մատակարարելու վերաբերյալ Հայաստանի մշտական ուշադրության հետ կապված Փաշինյանն ասել է, որ սա ՀԱՊԿ-ի արդյունավետության հարց է:

Վարչապետը նշել է, որ Հայաստանի թիվ մեկ նպատակը ԵՏՄ-ում կազմակերպությունն ավելի արդյունավետ դարձնելն է ու ուրախ է, որ ԵՏՄ-ում Հայաստանի նախագահությունը (2019 թ. - «Կոմերսանտ») ստացվեց շատ արդյունավետ:

«Անձամբ ես և իմ կառավարությունը կարողացանք կոնկրետ ներդրում ունենալ, որպեսզի ԵՏՄ-ն ավելի շատ գործընկերներ ունենա ամբողջ աշխարհում: Եվ մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ։ Նույնը վերաբերում է ՀԱՊԿ-ին: Ո՞րն է այստեղ նպատակը․ ամեն ինչ անել, որ կարողանանք ՀԱՊԿ-ը դարձնել անվտանգության համակարգ, որը շատ կարևոր է Հայաստանի, Ռուսաստանի և անդամ այլ երկրների համար, առավել արդյունավետ: Կարծում եմ, որ Ռուսաստանը նույն նպատակն ունի: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա մենք և Ռուսաստանը ընդհանուր նպատակ ունենք: Մենք դրա վրա միասին աշխատում ենք: Սա հեշտ գործ չէ, բայց ես շատ ուրախ եմ, որ այս քննարկումների արդյունքում ՀԱՊԿ-ն իսկապես ավելի արդյունավետ կդառնա Հայաստանի, Ռուսաստանի, և մնացածների համար»,-ասել է Փաշինյանը։

ԵՏՄ-ին Ուզբեկստանի անդամակցություն

ԵՏՄ Ուզբեկստանի մուտքի հետ կապված Փաշինյանն ասել է, որ շատ լավ գործընթաց է և  որպես երկիր, որն այժմ նախագահում է ԵՏՄ-ում, շահագրգռված են խորացնելու համագործակցությունը Ուզբեկստանի հետ: Եթե Տաշքենդը որոշի ԵՏՄ անդամ դառնալ, դա շատ լավ կլինի:

ԵՏՄ-ում կա դիտորդի ինստիտուտ: Առաջին դիտորդ երկիրը Մոլդովան է, իսկ եթե Ադրբեջանն կցանկանա դիտորդ դառնալ,  ինչպիսի՞ն է կլինի Հայաստանի դիրքորոշումը, Փաշինյանն ասել է, «երբ, որ ցանկանա,  այդ ժամանակ էլ կքննարկենք»:

«Ինչպիսին են մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ, գաղտնիք չէ: Այս պահի դրությամբ ես ընդհանրապես չեմ ուզում դա քննարկել»,-ասել է վարչապետը:

Արևելք-Արևմուտք ընտրություն

Նշելով BBC-ի «Hard Talk» ծրագրում ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցում հաղորդավարի՝ Հայաստանի կողմից  Եվրոպա, թե ԵՏՄ ընտրության մասին հարցը՝ Կոմերսանտը հարց է ուղղել, թե կարո՞ղ են ԵՏՄ-ն և Եվրամիությունը համագործակցել ինչ-որ կերպ, թե նրանք դատապարտված են հակամարտելու միմյանց հետ, Փաշինյանն ասել է, հոկտեմբերի 25-ին պայմանագիր են ստորագրել Սերբիայի ու ԵՏՄ-ի միջև, որը շատ մեծ հավանականություն կա, որ կդառնա ԵՄ անդամ:

«Մենք՝ Հայաստանը, չենք ընկալում իրավիճակն այնպես, որ պետք է ընտրություն կատարենք Եվրոպայի և Ռուսաստանի միջև»,-ասել է Փաշինյանն ու նշել, Ռուսաստանը մեզ համար եվրոպական երկիր է, եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է:

Փաշինյանը նշել է, որ Եվրոպական շատ առաջնորդներ ասում են, որ Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների հաստատումն իրենց համար առաջնային է:

Վրաստան-Ուկրաինա

Իսկ արդյոք 2008թ․-ին Վրաստանի պատերազմը., 2014 թ.-ին Ուկրաինայի արևելքում առկա հակամարտությունը արդյունք է Ռուսաստանի և Արևմուտքի միջև մրցակցության, Փաշինյանն ասել է, որ չի մեկնաբանի Վրաստանում և Ուկրաինայում տիրող իրավիճակը:

«Ես ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել և իսկապես ուզում եմ, որ մեր բոլոր սիրելի ռուսները ֆիքսեն այս փաստը, որ 2018-ին Հայաստանում տեղի ունեցան փոփոխություններ: Տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն, քանի որ չկար որևէ օտար ուժ, որը ներգրավված լիներ այս գործընթացում: Ոչ մի աշխարհաքաղաքական ֆոն չկար»,-ասել է վարչապետը, հավելելով, որ արտաքին քաղաքականության մեջ ռեվերսներ չկան ու չեն լինի։

Պաշտոնական այցեր ՌԴ և Հայաստան

Փաշինյանը հաստատել է, որ հաջորդ տարվա սկզբին առաջին պաշտոնական այցով կլինի Ռուսաստանում, որից հետո արդեն ՌԴ նախագահ Պուտինը պաշտոնական այցով կգա Հայաստան։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Երևանում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու. Աբրահամյան
«Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց ԱԺ»
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ Սրբազան
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարություններից» առաջ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի։ Նոր տվյալները հրպարակել է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ամենաշատը գլուխ են գովում ասֆալտի թեմայով: Ավելին, վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, տարեվերջի օրերին ՀՀ կառավարությունում թեժ քննարկում է եղել. Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:57
Հունվարի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 10-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:56
Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Ի՞նչ է ակնարկել
«Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է»,-մեջբերում է քաղաքագետ Ստեփան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան
12:55 10/01/2025

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}