Վատիկանը հնարավոր է թույլատրի ամուսնացածներին հոգևորական դառնալ
Վատիկանը կարող է թույլատրել ամուսնացած տղամարդկանց և կանանց դառնալ հոգևորական։ Եվրանյուզի հաղորդմամբ, Հռոմի պապին նման առաջարկ են ուղարկել Ամազոնիայի եպիսկոպոսները։ Խոսքն աշխարհից կտրված համայնքների մասին է, որտեղ հոգևորականների մեծ պակաս կա, դրա համար էլ կարդինալները պատրաստ են փոխել կաթոլիկ եկեղեցու դարավոր կանոնները։
3 տարի առաջ Ֆրանցիսկոս պապը հայտարարել էր, որ կանայք երբեք հոգևորական չեն դառնա։ Այսօր նա նշում է, որ կանանց դերը և նշանակությունը եկեղեցում պետք է վերանայել։ Ամազոնիայի եպիսկոպոսներն առաջարկում են կանանց դարձնելով հոգևորական, նրանց իրավունք տալ միայն ծիսակատարություններ անցկացնել, բայց ոչ՝ պատարագ։ Իսկ ամուսնացած տղամարդկանց կարելի կլինի հոգևորական դարձնել, եթե նրանց օրինական ամուսնությունն ամուր է, վայելում են հասարակության հարգանքը և եկեղեցական կրթություն են ստացել։ Սակայն այս կանոնները չեն տարածվելու այլ տարածաշրջանների վրա և չի վերացվելու կուսակրոնության պայմանը արդեն գործող հոգևորականների համար։