«Իրատես». Աբսուրդի թատրոնը նոր թափ է հավաքում. Ո՞րն է հաջորդ արարը
«Իրատես» թերթը գրում է. ««Նոր» Հայաստանում աբսուրդի թատրոնը նոր թափ է հավաքում: Աբսուրդի առաջին արարն այն էր, որ վարչապետի ոչ անհայտ «կոռուպցիոնագետ» Արեն Մկրտչյանի «պասով»` «Վիոլա ջրի» սկանդալային բացահայտումների հետ կապված գործ հարուցվեց ՀՔԾՀ-ի պետի, նրա 7 աշխատակիցների «նկատմամբ»`առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու և ստանալու առնչությամբ:
Աբսուրդի երկրորդ արարն այն էր, որ Գարեգին Բաղրամյանը, որն անցնում էր այդ գործով, դարձավ նույն ՀՔԾՀ-ի պետ, իսկ նույն գործում հիշատակվող անձինք` Սեդա Շահինյանը, Սերգեյ Աղինյանը՝ նույն ՀՔԾՀ-ի անդամներ: Սա նշանակում է, որ կա՛մ Արեն Մկրտչյանը սուտ էր խոսում, կա՛մ իրենց ռեժիմը սիրում է կոռումպացվածներին:
Երրորդ արարն էլ այն է, որ այս նույն մարդիկ այդ սկանդալային բացահայտումներից հետո ոչ միայն մնացել են բարձր պաշտոններում, ավելին` «հավատաքննություն» են իրականացնում այլ գործարարների հանդեպ. հետաքրքիր է՝ նախկին «սկզբունքներին» հավատարի՞մ, թե՞ քաղաքական «պատվերների» լույսի ներքո, «ազնիվ-անաչառ», ինչպես «Վիոլա ջրի» դեպքում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: