ԱՄՆ-ում ցեղասպանության բանաձևի համահեղինակ են դարձել ևս 20 կոնգրեսական
ԱՄՆ-ում ցեղասպանության բանաձև քվեարկությանն ընդառաջ Կոնգրեսի ևս 20 անդամ դարձել են բանաձևի համահեղինակ։ Այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը, նշելով, որ պատմական քվեարկությանն ուղղված ջանքերը շարունակվում են։
Նշենք, որ անցած գիշեր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Կանոնակարգի հանձնաժողովը որոշում կայացրեց, որ Հայոց եղասպանության մասին բանաձևը կդրվի քվեարկության Ներկայացուցիչների պալատում։ Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է այս որոշումը։
Ներկայացուցիչների պալատում 296 բանաձևի քվեարկությունը տեղի կունենա ժամեր անց։
Նշենք, որ բանաձևի հեղինակներն են Ֆրենք Փալոնը, Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Փիթեր Քինգը և Ջեքի Սփիերը։
Հարակից հրապարակումներ`
- Ադամ Շիֆ. ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ազնվության գրավականն է
- Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը հաջորդ շաբաթ կքվեարկվի ԱՄՆ Կոնգրեսում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան