Էլիբեգովա. Եթե Սիրիայում Թուրքիայի մոտ ամեն ինչ հաջողվի, Ադրբեջանը փորձելու է իր ուժերն Արցախում
Սիրիայում Թուրքիայի գործողությունները ոգևորել էին Ադրբեջանում որոշակի քաղաքական, փորձագիտական, ԶԼՄ-ների շրջանակի՝ ակնկալելով ու ակնարկելով, որ հաջորդը Արցախն է։ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի «Փոփոխվող Մերձավոր Արևելքը և Հայաստանի անվտանգային միջավայրը» թեմայով քննարկմանն ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։ Նա նշեց, որ եթե Թուրքիայի մոտ ամեն ինչ հաջողվի, Ադրբեջանը փորձելու է իր ուժերն Արցախում։
Թեև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը փորձեց արձագանքել, որ առաջիկայում լայնամասշտաբ էսկալյացիա չի ակնկալում, սակայն, ադրբեջանագետի խոսքով, չեն կարող բացառել, որ դա կարող է լինել կես տարուց, որովհետև իրավիճակը արագ փոփոխվում է, հաճախակի անկանախատեսլի։
Ա. Էլիբեգովան նշեց, որ Հայաստանն այսօր չունի ընդհանուր ռազամավարություն, քարոզչական ռազմավարություն ղարաբաղյան հարցում, ինչը կարևոր է՝ հստակեցնելու, որ հենց դրա վրա է կառուցվելու Հայաստանի արտաքին քարոզչական արշավը։
«Մեզ պետք է տեսնել այդ տեսլականը, հասկանալ՝ ուր ենք գնում Արցախի հարցում, ինչ ենք ուզում, ոնց ենք պատկերացնում։ Ցանկալի չէ շաբաթը մեկ իրարամերժ հայտարարություններ անելը»,- ասաց Ա. Էլիբեգովան։
Խոսելով Ադրբեջանի ներսում տեղի ունեցող գործընթացների մասին, նա նշեց, որ հետաքրքրի պրոցեսներ են գնում, կարևոր վերադասավորումներ, վերադիրքավորումներ են տեղի ունենում։ Ա. Էլիբեգովայի խոսքով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ազատվում է հին կադրերից, որոշել է տնտեսությունը ռեֆորմների ենթարկել։
Նա ասաց, որ Ադրբեջանի ներսում իշխանությունը մոնոլիտ չէ, ինչպես թվում է դրսից, դեկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններն ընդդիմության համար շանս են ուժերը փորձելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Բեքարյան. Արտաքին քաղաքական գծերն ամբողջովին մերկ են
- Վարդան Ոսկանյան. Թուրքիան չի կարողացել ամբողջությամբ իրականացնել իր ծրագիրը
- Թուրքիան կրկին սպառնում է Սիրիայում քրդերին
- Էլիբեգովա. Մնացականյանի հարցազրույցում կարևորագույն թեզեր չհնչեցին
- Մեզ համար կանխատեսելի պատկերն ունենք, թե Ադրբեջանն ինչ է անելու. Էլիբեգովա
- Էլիբեգովա. Ադրբեջանը միտումնավոր սահմանից գողանում է քաղաքացիական անձ, որպեսզի հետո փոխանակման պահանջներ ներկայացնի
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում