ԱՄՆ Կոնգրեսը օրակարգում ներառեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկությունը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում այս պահին քննարկվում է Հայոց ցեղասպանության մասին 296-րդ բանաձևը, որը կտևի մոտ 1 ժամ։
Ինչպես տեղեկանում ենք Կոնգրեսի թվիթերից, րոպեներ առաջ Կոնգրեսում քվեարկության է դրվել Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունն օրակարգում ներառելու հարցը։ 223 կողմ, 191 դեմ արդյունքներով որոշվել է, որ բանաձևը քվեարկության կդրվի։ Այս քվեարկությունը որոշակի թյուրիմացություն է առաջացրել, տեղեկություններ են տարածվում, թե Ցեղասպանության բանաձևն ընդունվել է։
Նշենք, որ ամբողջական բանաձևը քվեարկության կդրվի մոտ երկու ժամից՝ Վաշինգտոնի ժամանակով 16․45-ից 17․45-ի սահմաններում։