Ալեն Սիմոնյան. Չեմ կարծում, որ սա Հրայր Թովմասյանի շուրջ գործընթացներ են
«Ես չեմ կարծում, որ սա Հրայր Թովմասյանի կամ որևէ մեկի շուրջ գործընթացներ են»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով ՍԴ Հրայր Թովմասյանի շուրջ ընթացող գործընթացներին։
«Դուք գիտեք և գաղտնիք չէ, որ փաստացի այսօր Հրայր Թովմասյանը և դատական իշխանության որոշ ներկայացուցիչներ մնացել են «վերջին բաստիոնը» նախկին իշխանության: Նրանք ժամանակին նշանակվել են, որ սպասարկեն այդ իշխանությանը: Հրայր Թովմասյանի նշանակման հետ կապված շատ լուրջ հարցեր, հարցադրումներ կան»,- նշեց նա։
Անդրադառնալով Արա Բաբլոյանի գործին՝ ԱԺ փոխնախագահն ասաց. «Մեծագույն ցավով եմ վերաբերվում այդ փաստին։ Կարող եմ ասել, որ օրենքի առաջ բոլորը հավասար են և, եթե ապացուցվի, որ եղել է պաշտոնական դիրքի չարաշահում, եղել է փաստաթղթերի կեղծում, մենք չգիտեմ, թե ինչ սկզբունքներից ելնելով պետք է առաջնորդվենք: Ինձ համար ամենակարևոր սկզբունքն օրենքն է»։
Նրա խոսքով՝ թե նախկինում, թե ներկայում, եթե իր հետ կապված օրենսդրական խնդիր է եղել, ներկայացել է քննչական մարմին, բացատրություն է տվել. «Դա վերաբերում է նաև ինձ։ Եթե վաղը ինձ հետ կապված պաշտոնական դիրքի հետ կապված խնդիր կլինի, ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան