Ավետիք Իշխանյանն ու Արտակ Բեգլարյանը երաշխավորում են Արսեն Բաբայանին ազատ արձակելու համար
Իրավապաշտպան, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը և Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը (անձնական կարգավիճակով) գրավոր դիմել են քրեական հետապնդման մարմիններին՝ պատրաստակամություն հայտնելով իրենց խոսքով և վճարվող գումարով երաշխավորելու Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը քրեական գործի քննության ընթացքում։ Այս մասին տեղեկացնում են Արսեն Բաբայանի պաշտպանները։
«Նշված երաշխավորագրերի հիման վրա հսկող դատախազին միջնորդություն ենք ներկայացրել Արսեն Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոփոխելու և Արսեն Բաբայանին ազատ արձակելու մասին»,- հայտնում են պաշտպանները։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՀՔԾ միջնորդությունը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին կալանավորելու մասին։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Կբարձրացվի Արսեն Բաբայանի կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց քննարկելու հարցը
- Արսեն Բաբայանի խախտված իրավունքները փաստաբանները ներկայացրել են ՄԻՊ-ին
- Արսեն Բաբայանի փաստաբան. Բողոքարկելու ենք ոչ միայն կալանքի, այլև տեսակցությունների արգելքի որոշումները
- ՀՔԾ-ն արգելանք է դրել Արսեն Բաբայանի տեսակցությունների վրա
- Պատգամավորները՝ Արսեն Բաբայանի կալանավորման մասին
- Լուսինե Սահակյան. Բողոքարկելու ենք Բաբայանին կալանավորելու որոշումը
- Արսեն Բաբայան. Տրամադրությունս բարձր է, ոգիս՝ մարտական, փաստաբաններս՝ գերպրոֆեսիոնալ
- Լուսինե Սահակյան. Արսեն Բաբայանի դատավարությունը քաղաքական է
- Արսեն Բաբայանը կալանավորվեց
- Ակցիա. «Պահանջում եմ ապօրինի ազատազրկել Արսեն Բաբայանին»
- Արսեն Բաբայանի ազատության հարցով դատական ակտի հրապարակումը կլինի վաղը. Ռուբեն Մելիքյան
- «Քաղաքական պատվերով թելադրված անհիմն և անհեռանկար գործ է». Արա Սաղաթելյանը՝ Բաբլոյանի և Բաբայանի դեմ հարուցված քրգործի մասին
- Փաստաբան. Համոզված չեմ, որ դատարանը Բաբայանին կալանավորելու որոշում կկայացնի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին