Թուրքիան կրկին սպառնում է Սիրիայում քրդերին
Թուրքիան սպառնում է վերսկսել ակտիվ ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում, եթե քրդական բոլոր կազմավորումները չթողնեն տարածքները սահմանի մոտ: Անկարան այդ զինված խմբավորումներին անվանում է ահաբեկչական: Այս մասին գրում է euronews-ը։
Նախօրեին «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի քրդական հրամանատարությունը հայտարարել էր սիրիական կառավարական բանակի վերահսկողության տակ գտնվող սահմանի մոտակայքում դիրքերի նահանջի և տեղափոխման մասին: Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ ոչ բոլոր քրդերը են լքել այն տարածքները, որոնք Անկարան հայտարարել է անվտանգության գոտի:
«Եթե նրանք չհեռանան 30 կիլոմետրանոց գոտուց, Թուրքիան այդ տարածքները մաքրելու է ահաբեկիչներից՝ Ռուսաստանի ներկայացուցիչների միջոցով փոխանցված ծանուցման համաձայն և հրապարակային հայտարարություններին համապատասխան: Եթե մնան զինյալներ, ովքեր չեն ցանկանում նահանջել, մենք դրանք մաքրելու ենք: Այն փաստը, որ մենք դադարեցրել ենք գործողությունը համաձայնագրի համաձայն, չի նշանակում, որ մենք ոչինչ չենք անի այնտեղ մնացած ահաբեկիչների հետ»,-հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Ավելի վաղ Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել էին համատեղ պարեկություն իրականացնել Սիրիայի հյուսիսում գտնվող սահմանամերձ տարածքների վրա։ Սոչիի պայմանավորվածություններով «Սիրիայի դեմոկրատական ուժերին» 150 ժամ ժամանակ էր տրվել դուրս գալու տարածքներից, որի ժամկետն ավարտվեց երեկ երեկոյան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան