Բեքարյան. Արտաքին քաղաքական գծերն ամբողջովին մերկ են
Հայաստանը որևէ կերպ որևէ ուղղությամբ ադեկվատ արտաքին քաղաքականություն չի վարում։ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի «Փոփոխվող Մերձավոր Արևելքը և Հայաստանի անվտանգային միջավայրը» թեմայով քննարկմանն նման տեսակետ հայտնեց քաղաքական մեկնաբան Կարեն Բեքարյանը։ Նա նշեց, որ ինչպես իշխանությունը չի պատկերացնում՝ ինչ է ուզում ներսում, ինչպես է պատկերացնում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, պատկերացում չունի, թե ինչ է ուզում արտաքին աշխարհից ընդհանուր կամ առանձին վերցրած որևէ մեկից։
Կ. Բեքարյանի խոսքով, այս կամ այն պոպուլիստական քայլերով հանրության որոշ շրջանակում առաջացնում են ոգևորություն, սակայն ժամանակի ընթացքում առաջանում է արտաքին մարտահրավների փունջ, որի տակից դուրս գալը դառնում է ծանր։
Նա, խոսելով BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդմանն ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցի մասին, նշեց, որ նախապես կանխատեսվում էր, որ լինելու է սուր քննարկում՝ հաշվի առնելով հաղորդման ձևաչափն ու նախորդ հաղորդումները։
«Որոշներն ասում են պատրաստված չէր, սակայն հարցը պատրասվածության մեջ չէ, այլ վարվող քաղաքականությունը բացատարելը, հիմնավորելն օր-օրի դառնում է անհնար։ Հետևաբար այդ իրավիճակում ունեցանք այն արդյունքը, ինչ ունեցանք»,- ասաց Կ. Բեքարյանը։
Նա նշեց, որ կարող է իշխանական թևը հանձնարարություն ստանա ու պաշտպանել Մնացականյանի հարցազրույցը, սակայն հարց է առաջանում՝ դրանից արդյունքը փոխվո՞ւմ է։
«Պաշտպանեցին, փորձեցին ցույց տալ, որ լավ է, հանրության ինչ-որ շրջանակի վրա որևէ ազդեցություն թողեց դա, սակայն դրանից ի՞նչ ունեցավ պետությունը բացի նրանից, որ հերթական անգամ ցույց տվեցինք, որ արտաքին քաղաքական գծերն ամբողջովին մերկ են»,- ասաց Կարեն Բեքարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Անուշ Սեդրակյան. BBC-ի հաղորդավարն ուղղակիորեն ասաց՝ դուք ընկղմվել եք առավելագույն գոռոզամտության և մեծամտության մեջ
- Սանասարյանը մեղադրում է Զոհրաբյանին, որ BBC-ի պատասխանով հաստատեց իր կոռուպցիոներ լինել
- Էլիբեգովա. Մնացականյանի հարցազրույցում կարևորագույն թեզեր չհնչեցին
- Քաղաքագետ. Պետք է շնորհակալ լինենք BBC-ի հաղորդավարին, որ օգնեց ճանաչել մեր արտգործնախարարին
- Արտգործ նախարարը BBC֊ում. դատարկությունը դիվանագիտության տեղ
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում