10 մլն ծառ է տնկվելու, բայց որևէ ծրագրում չգտա դրա արտացոլումը. Մանե Թանդիլյանը՝ Էրիկ Գրիգորյանին
Ազգային ժողովում 2020 թ-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչ միջոցներով է 2020 թվականին 10 մլն ծառ տնկվելու։
«Վարչապետը հայտարարեց, որ 10 մլն ծառ է տնկվելու, բայց ես որևէ ծրագրում չգտա դրա արտացոլումը։ Կարո՞ղ եք հուշել, թե որ ծրագրով է նախատեսված և ի՞նչ միջոցներ են նախատեսված այս ծառատունկի համար»,- հարցրեց Մանե Թանդիլյանը։
Էրիկ Գրիգորյանն ասաց, որ 2020 թվականին անտառային ծրագրերի ներքո մոտ 400 մլն դրամից ավելի գումար կա, որը նախատեսված է անտառների վերականգնման աշխատանքների համար, սակայն 10 մլն ծառերի ծրագիրն այլ ֆինանսավորման գործընթաց է ենթադրում:
«Մենք արդեն կապի մեջ ենք Բելառուսի, Ռուսաստանի, Ղազասխանի, Վրաստանի մեր գործընկերների հետ, տնկիների և այլ ուղղություններով համատեղ ծրագիր իրականացելու համար ունենք նախնական պայմանավորվածություններ: Ինչպես վարչապետը նշեց, սա համահայկական ծրագիր է և գաղափարն այն է, որ ծրագրին լայն մասնակցություն ունենան ինչպես Հայաստանի տարբեր շահառուներ, մասնակիցներ, բիզնես կառույցներ, դպրոցներ, այնպես էլ Սփյուռքից, ինչպես նաև մեխանիզմներ են մշակվում որոշ ռեսուրսներ գեներացնելու ուղղությամբ»,- ընդգծեց Էրիկ Գրիգորյանը։
Ըստ նախարարի՝ 10 մլն տնկի տնկելու համար որևէ հոդված կամ առանձին գործողություն նախատեսված չէ:
Հարակից հրապարակումներ`
- Անտառագետ-դենդրոլոգ. Հո միայն ծառ տնկելով չէ՞
- Հայաստանում 2020 թվականի հոկտեմբերի 10-ին կտնկվի 10 մլն ծառ. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում